14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եգիպտական խորհրդարանն անվավեր է ճանաչվել

Եգիպտոսի  Սահմանադրական դատարանի որոշման համաձայն վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններն անվավեր են ճանաչվել, իսկ խորհրդարանի ներկա կազմը` անօրինական, տեղեկացնում է “AFP”-ը:

Դատավորների կարծիքով` մեկ մանդատով շրջաններում ընտրությունների անցկացման օրենքները չեն համապատասխանում Սահմանադրությանը, այդ պատճառով էլ այդ ընտրությունների արդյունքները չեն կարող օրինական լինել: Ընդ որում, Սահմանադրական դատարանի ղեկավար Ֆարուկ Սուլթանը հայտարարել է, որ որոշման համաձայն` “խորհրդարանը կորցնում է իր իշխանությունը, սակայն չի ցրվում”: Թե ինչ կստացվի դրանից, առայժմ հայտնի չէ:

Խորհրդարանի խոսնակ Սաադ ալ-Քաթանին արդեն հայտարարել է, որ երկրի ոչ մի մարմին իրավունք չունի ցրելու խորհրդարանը, այդ պատճառով էլ պատգամավորները կարող են նաեւ չենթարկվել Սահմանադրական դատարանին:

Տեղի դիտորդների կարծիքով` ստեղծված իրավիճակից կարող է ելք հանդիսանալ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը: Սակայն առայժմ նման հեռանկար չկա:

Եգիպտական խորհրդարանի ընտրությունները կայացել են 2011-ի վերջին եւ 2012-ի սկզբին: Մանդատների մեծ մասն ստացել են իսլամական կուսակցությունները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ