30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեխիայի խորհրդարանը Սաֆարովի վերաբերյալ բանաձեւ է ընդունել

Չեխիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնախումբն այսօր` հոկտեմբերի 23-ին, միաձայն ընդունել է բանաձեւ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ, հաղորդում  են հայկական լրատվամիջոցները: Բանաձեւի նախաձեռնողը սենատոր Յարոմիր Շտետինան է: Նիստն անց է կացվել հանձնախմբբի ղեկավար Ժոզեֆ Ռեգեցի ղեկավարությամբ: Բանաձեւում խիստ մտահոգություն եւ ափսոսանք է արտահայտվում` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Հունգարիայում դատապարտված սպա Ռամիլ […]

Թույլ տվեք չհամաձայնվել, որ մենք ունենք խայտառակ գնաճ. Վաչե Գաբրիելյանը` Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ՀՀ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀ ֆիննախարար Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել նվազագույն սպառողական զամբյուղը եւ նշել, արդյոք այն համապատասխանում է նվազագույն աշխատավարձի չափին: “Զամբյուղի համար մեկից ավելի սահմանումներ կան, համաձայն եմ 35 հազար դրամը հաշվարկված զամբյուղ չի կազմում: Մենք հասկանում ենք , […]

Ինչ կարելի էր և դեռ կարելի է անել. Օսկանյան

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը առաջ է քաշել երեք կետ, որոնց պետք է հետևի Հայաստանը` արտաքին քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար: ‘Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: […]

Պետք չէ կաղապարված մոտեցում դրսեւորել. Աշոտյանը` Նաիրա Զոհրաբյանին

“Անունը չեմ տալիս, որ արձագանքման իրավունք չունենա”,-քիչ առաջ խորհրդարանում “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած հարցին` հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ապա անցավ բուն պատասխանին: Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ […]

“Ժառանգությունը” իրավունք չունի Քոքոբելյանից պահանջել. նախկին ժառանգական

‘Այս ամբողջ քաղաքական պատմության մեջ ինձ ամենից շատ վրդովեցրել է մի բան, որ ամենակարևոր հանգամանքի մասին չեն խոսում: Ամենակարևորն այն է, որ մանդատն ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն պատգամավոր է դարձել Թևան Պողոսյանը: Այդ մանդատը որևէ մեկին չի պատկանում, այն հասարակությանն է: Նա ում տվել է, նա էլ պետք է լինի պատգամավոր, մանդատը փոխանցման ենթակա […]

Եթե այդքան մտահոգ եք, մի լավ բան էլ դուք կգրեք. Աշոտյանը` Փաշինյանին

“Եթե այդքան մտահոգ եք, մի լավ բան էլ դուք կգրեք”,-այսօր խորհրդարանում դիմելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, “Հանրակրթության մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը  ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ հավելեց, որ ուսումնասիրել է նաեւ ՀԱԿ-ի ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հիշեցրեց բոլոր առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու կառավարության խոստումը, որը նրա […]

Ոչ ոք չի հարցնում` ինչի են գումարները տրվել Օսկանյանին. Ա. Սադոյան

 ‘Ես դեռ չեմ տեսել թեկուզ մի միլիարդատեր, որը որևիցէ, այսպես ասած, 100 հազար գումարի վրա չմտածի, էլ չեմ ասում միլիոնների մասին: Ձեր կարծիքով, ովքեր փող են տալիս, նրանք երաժշտություն պատվիրո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե 2 մլն գումար է տրամադրված, ապա ինչի՞ համար, գեղեցիկ աչքերի՞’,-այսօր ասուլիսին, խոսելով Վարդան Օսկանյանի դեմ հարուցված մեղադրանքի մասին, ասաց Ազգային ժողովրդավարական […]

Վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Հովիկ Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում: Անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հատկապես […]

Ծառուկյանը՝ Դուբայում

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին Դուբայում է: Նա հանդիպումներ է ունենում ինչպես  հայաստանյան քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ արտերկրի որոշակի շրջանակների հետ: Քննարկման թեման նախագահական ընտրություններում Ծառուկյանի առաջադրման հարցն է: ԲՀԿ առաջնորդը, մեր տեղեկություններով, հրաժարվել է առաջադրվել, սակայն նրան ասել են, որ անպատճառ ԲՀԿ-ից մեկը պետք է լինի: Չի բացառվում, որ […]

150 մլն դրամ պետբյուջե չի մտնի, բայց կառավարությունը կաջակցի սիրիահայերին

“Պետական տուրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին  նախագծի շուրջ ՀՀ սփյուռքի նախարարությունը պատգամավորներից առաջարկություններ չի ստացել: Այսօր խորհրդարանում նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հիշեցնենք, որ օրենքում լրացումների եւ փոփոխությունների ընդունման արդյունքում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի