15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ ԲՀԿ-ն հենց այս պահին է արդիական համարեց

“Ազատ քվեարկություն է տեղի ունեցել, եթե հիշում եք, պատգամավորներ կային մեր խմբակցությունում, մասնավորապես, Սամվել Բալասանյանը,  որոնց տեսակետով համամասնականին անցնելը վաղաժամ էր:

Ես եւ բազմաթիվ այլ գործընկերներ կողմ ենք քվեարկել”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով այն փաստը, թե ինչու ԱԺ 4-րդ գումարման աշխատանքների ընթացքում, երբ “Ժառանգությունն” ու ՀՅԴ-ն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նախագիծ էին ներկայացրել, ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում չցուցաբերեց այս հարցում, իսկ այսօր նույն հարցի վերաբերյալ քաղաքական քննարկումներ է նախաձեռնել:

Հիշեցնենք, որ 4-րդ գումարման ԱԺ-ն ”30 կողմ, 56 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2012թ փետրվարին` խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ մերժել էր Ժառանգության” և ՀՅԴ-ի նախաձեռնած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրահանգով, որն ի դեպ, թե 4-րդ գումարման խորհրդարանի թե գործող ԱԺ պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, այդ քվեարկությանը մասնակցել էր “խղճի մտոք”:

“Այս օրերին շահարկվում է, նաեւ այն,  թե ինչու ԲՀԿ-ի ներկայացուցչները` ես եւ Վարդան Օսկանյանը,  որոնք համահեղինակ են եղել ԸՕ փոփոխությունների, այդ ժամանակ չպնդեցինք: Էդպես չէ,  մեզ համար մշտապես ընդունելի է եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, պարզապես կոալիցիոն այդ նախագիծը  կոնսենսուսի արդյունք էր եւ քննարկելով այն ժամանակ մեր կոալիցիոն գործընկերների հետ, փոխզիջումների տարբերակով գնացինք”,-մեզ հետ շարունակել է Նաիրա Զոհրաբյանը:

Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն հենց այս պահին է արդիական համարում խնդիրը, այն դեպքում, երբ ամիսներ առաջ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ նշում էին, որ 100 տոկսոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը ժամանակավրեպ է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

” Հիմա` հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մեծամասնական ընտրակարգը կրկին անգամ ապացուցեց, որ բացարձակապես չի արդարացնում իրեն, որովհետեւ ուղղակիորեն  լրացուցիչ բոնուս է իշխանության կուսակցության ձեռքին եւ մեծմամասնական ընտրակարգն է այն սողանցքը, որի միջոցով կատարվում են հիմնական ընտրակեղծիքները, մենք գտնում ենք, որ իրապես  այլեւս առանց որեւէ կոմպրոմիսների պիտի գնալ 100 տոկոսանաոց համամասնական ընտրակարգին”:

Նրա խոսքով, որեւէ քաղաքական ուժ չի հայտարարում, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը վատն է, պարզապես կան քաղաքական ուժեր, որոնք գտնում են, որ դեռեւս ժամանակը չէ, եւ դրա համար էլ ԲՀԿ-ն ասում է` եկեք փորձենք ձեւակերպել միասնական քաղաքական օրակարգ եւ քններկենլ այն:

Ինչ վերաբերվում է խորհրդարանական կառավարման ձեւին, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ամբողջ  աշխարհի ժողովրդավարական երկրների շարքում մեծ թիվ են կազմում այս մոդելով առաջնորդվող պետությունները. “Կարծում եմ մեր երկր  համար սա լավագույնը կլինի, որովհետեւ, ցավոք սրտի, մեզանում նախագահական կառավարման համակարգը վերածվում է իշխանության մենաշնորհի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ