17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահանը նախագահացու չէ

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան ավելանում են նախագահի հավանական թեկնածուների շրջանառվող անունները: ՀՅԴ-ի դեպքում շրջանառվում են մի քանի անուններ ու տարբերակներ: Հավանական թեկնածուներից մեկը, ըստ մամուլի,  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն է: Henaran.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը համաձայնվեց, որ իր թեկնածության շուրջ խոսակցություններ միշտ էլ կան: Սակայն նրա խոսքով` դրանք զուտ խոսակցություններ են: […]

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մոսկվային

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերից հետո Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին բողոքի նոտա են հաձնել, գրում է “Известия”-ն: Բաքվին դուր չի եկել Ժիրինովսկու ելույթը սեպտեմբերի 14-ին Ռամիլ Սաֆարովի արդարացման դեմ Մոսկվայում կայացած ցույցի ժամանակ: “Դա հրեշավոր հանցանք է: Նրա ոչ միայն կոչումն են բարձրացրել, այլ նաեւ վճարել են բանտում անցկացրած տարիների դիմաց: Որտե՞ղ […]

ԿԳ եւ առողջապահության փոխնախարարները` ՕԵԿ-ական

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին պաշտոնապես կհրապարակվի ՕԵԿ-ական փոխնախարարների նշանակումների մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՕԵԿ-ականները մի քանի նախարարությունում փոխնախարարի պորտֆել կստանան: Արդեն հստակ է, որ  մասնավորապես,  ՀՀ կրթության եւ գիտության եւ առողջապահության  նոր փոխնախարարները ՕԵԿ-ական կլինեն:  

2 հազար հայեր բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում ադրբեջանական դեսպանատան մոտ

Նախօրեին` սեպտեմբերի 18-ին, Փարիզի ադրբեջանական դեսպանատան առջեւ տեղի ունեցավ ֆրանսահայերի բողոքի ցույցը` ուղղված Ռամիլ Սաֆարովին ներման եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ, գրում է “Asbarez”-ը: Ավելի քան 2 հազար մարդ  է հավաքվել դեսպանատան մոտ: Նրանք պահանջել են անհապաղ հունգարական բանտ վերադարձնել Ադրբեջանին արտահանձնած մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ցույցին մասնակցել են նաեւ ֆրանսիական խորհրդարանի […]

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ Կանադայում

Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցեցին Կանադայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Անդրանիկ նիստին քննարկվեցին հանձնաժողովի առջեւ ծառացած հիմնական խնդիրները, հնչեցին միջոցառումների կազմակերպման բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաեւ ձեւավորվեց դրանք կարգավորող վարչություն:

Հակաամերիկյան ցույցերը հրահրվել էին վատ ֆիլմի՞, թե՞ վատ քաղաքականության պատճառով

Մուհամեդ մարգարեին ծաղրող եւ իսլամը վարկաբեկող ամերիկյան սիրողական ֆիլմն անցյալ շաբաթ զանգվածային եւ կատաղի հակաամերիկյան ցույցերի սանձազերծման պատճառ դարձավ ամբողջ աշխարհում: Մոլեգնող ցույցերը մահացու ավարտ ունեցան, երբ անհայտ հարձակվողները գրոհեցին Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսարանը` սպանելով  Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին եւ երեք աշխատակիցների: Մի շարք երկրներում անվտանգության ուժերը սպանեցին տասնյակ ցուցարարների, քանի […]

ՀԱՊԿ խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում էին

Սեպտեմբերի 18-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ […]

Կաղ հանգերով սոլիստ չես դառնա. Գալուստ Սահակյանը` ԲՀԿ-ին

“Չեի ուզի անդրադառնալ այդ հարցին, որովհետեւ չի կարելի կարեւորագույն  երեւույթները փորձել նեղ կուսակցական եւ  շահերով առաջնորդել: Պարզապես, քաղաքական  գործիչները պետք է մեկընդմիշտ իմանան, որ երբեւիցե կաղ հանգերով չեն կարող սոլիստ դառնալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն գնահատականը, թե իրենց կողմից առաջ քաշվող խնդիրները […]

ՀԱՊԿ-ի ներուժի աճի պարագայում մեծանում է խորհրդարանական բաղադրիչի նշանակությունը. Հովիկ Աբրահամյան

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստը: Նիստին մասնակցում էին Համակարգող խորհրդակցության անդամները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ պաշտպանության նախարարության, ԱՊՀ ՄԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի […]

Մինչ նախագահը ելույթ էր ունենում, թիկնապահը միզում էր հետին ֆոնին

ԱՄՆ-ի Օհայո նահանգում նախագահ Բարաք Օբամայի բացօթյա ելութի ժամանակ նախագահի թիկնապահներից մեկը կողքի խոտածածկ տարածքը շատ հարմար վայր է համարել իր բնական կարիքները հոգալու համար: Մինչ անկաշկանդ թիկնապահը միզելիս է եղել նախագահի հետին ֆոնին, ներկաներից մեկի ֆոտոխցիկը ֆիքսել է պահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի