15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սուքիասյանը նոր կուսակցություն է ստեղծել

Հայաստանում այսուհետ  կգործի նոր կուսակցություն՝ ՛՛Առաքելությունը՛՛:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության անդամները ներկայացրին իրենց դիրքորոշումները:

Խմբի նախաձեռնող անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իրենց համար ահազանգ են հանդիսացել ներկայիս քաղաքական կյանքի լճացված վիճակը, դեգրադացիաները:

Ոչ ընդդիմության, ոչ իշխանության գործունեությունը այս կուսակցության անդամների սրտով չէ, այդ պատճառով էլ երկրում փոփոխությունների համար նրանք սեփական կուսակցությունն են ստեղծել: Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է հենց հիմա ստեղծվել ՛՛Առաքելություն՛՛ կուսակցությունը, խմբի նախաձեռնող անդամ Մանուկ Սուքիասյանը պատասխանեց.

՛՛Նախագահականից առաջ, քանի որ հենց նախագահական ընտրությունները մեզ մոտ ավելի սրեցին այն զգացողությունները, որ քաղաքական դաշտը գնում է դեպի դեգրադացիա: Մի քանի ամիս է մնում, բայց ամբողջ ազգը նստած սպասում է, թե ով ինչ է ասելու՛՛:

Իրենք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չեն ունենալու, իրենց դիրքորոշումն էլ կարտահայտեն այն ժամանակ, երբ կլինեն պաշտոնապես գրանցված թեկնածուներ:

Նշենք, որ Սուքիասյանը ընդգրկված է եղել ՀԱԿ-ի շարքերում: Հարցին, թե արդյոք նոր կուսակցություն ստեղծելը նշանակում է, որ նա էլ է համամիտ տեսակետին, որ ՀԱԿ-ը սպառված է և փոփոխություններ կատարելու ի վիճակի չէ, արձագանքեց, որ ինքը չունի նման կարծիք, սակայն համամաիտ է, որ ներկա քաղաքական ուժերը բարեփոխումներ չեն կարող անել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ