28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՅԴ-ն այդ անձի վերաբերյալ պատկերացումներ ունի. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն իր առաջադրած խնդիրների շուրջ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին ՀՅԴ ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանն եւ Արմեն Ռուստամյանը:

Վերջինս, մասնավորապես անդրադառնալով այն դիտարկմանը, թե երկու օր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն քաղաքական քննարկումներ է սկսում խորհրդարանական կառավարման ձեւին եւ հարյուր տոկսոսանոց համամասնական սկզբունքին անցնելու շուրջ, գոհունակություն հայտնեց, որ ՀՅԴ-ի առաջարկած փաթեթի այս կամ այն կետը կարեւորում եւ կիսում են նաեւ այլ քաղաքական ուժեր:

“Իհարկե, սա շատ լավ նշան է, որ բոլորը ի վերջո հանգեն այս համախմբման գաղափարին, որն ի վերջո պետք է տեղի ունենա այս խնդրի շուրջ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս քայլերը կարեւոր են,  բայց միայն դրանք բավարար չեն: Այն բոլոր քայլերը որ մենք ներկայացրել ենք, ամբողջացնում են փաթեթը եւ դարձնում անհրաժեշտ եւ միեւնույն ժամանակ բավարար, որ երկրում ունենանք այն վիճակը, որին ձգտում ենք”,-նշեց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ փաթեթից միայն մեկ-երկու կետ իրականացնելը չի կարող հասցնել այն արդյունքին, որ ձգտում է ՀՅԴ-ն:

Նրա խոսքով, ՀՅԴ փաթեթը չի ձեւակերպվել երկու օր առաջ եւ խնդիրը քաղաքական այս կամ այն ուժից առաջ ընկնելը չէ, այլ այն, թե որքան լրջորեն քաղաքական ուժերը կքննարկեն առաջարկված փաթեթը:

Միայն այդ քննարկումից հետո ՀՅԴ-ն կարող է խոսել ավելի սերտ համագործակցության եւ անձերի խնդրին: Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն այդ անձի վերաբերյալ պատկերացումներ ունի. “Այդ անձը պետք է լինի նա, ով պատկերացնում է երկրի առջեւ ծառացած խնդիրները, պետական մտածելակերպ ունեցող, ճանապարհ անցած անձնավորություն է եւ  ամենակարեւորը` վստահություն է ներշնչում, որ կստանձնի այն, ինչ մենք ասում ենք ”:

Նա նշեց նաեւ, որ ՀՅԴ-ում թեկնածուների պակաս չկա, սակայն ՀՅԴ-ն անձերի խնդիր չի դնում:

Ինչ վերաբերվում է սպասվող քննարկումներին, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ  հենց այսօրվանից բոլոր քաղաքական ուժերի հետ այս հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, քննարկումներ կանցկացվեն նաեւ հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ: Հարցին`  ՀՅԴ-ն կհամագործակցի՞նաեւ ՀՀԿ-ի հետ, ՀՅԴ-ական գործիչները դրական պատասխան տվեցին:

Մասնավորապես, Արմեն Ռուստամյանը նկատեց, որ երկրում իրավիճակ փոխելու խնդիր է դրված եւ այդ ուղղությամբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ էլ է պատրաստ համագործակցել եւ դուռը որեւէ մեկի առջեւ չի փակում, պարզապես մի քիչ լավ նշաններ առայժմ չունեն /խոսքը կառավարության կողմից Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ նախագծի մերժման մասին է.-խմբ /:

Արդյո՞ք այդ համախմբումը հնարավոր է կայացնել` հաշվի առնելով այն, որ այլ քաղաքական ուժեր եւս խոսում են նույն բանից եւ բնականաբար, ցանկանում, որ իրենց շուրջ կայանա համախմբումը, Աղվան Վարդանյանը պատասխանեց.“Թե ինչ է լինելու, որեւէ մեկը չի կարող երաշխավորել: Մենք գիտենք մեր քաղաքական դաշտը, հակասությունները, ամբիցիաները, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք:

Մենք այն պատասխանատու քաղաքական ուժն ենք, որ տեսնում ենք այս անելանելի վիճակն այսպես շարունակելու անկարելիությունը եւ ամեն ինչ անելու ենք , որ համախմբում կայանա”,-նշեց Աղվան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ