03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Շնորհակալություն, ցտեսություն…” . փոխնախարարը ասելիք չուներ

Henaran.am-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, հանրապետական Արսեն Քարամյանից փորձեց ճշտել մամուլում հրապարկված այն տեղեկությունը, թե արդյո՞ք նրան է հասնելու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը: “Ինքս  առաջին անգամ եմ լսում Ձեր հարցադրումից : Մամուլի հրապարակումներին ծանոթ չեմ: Ավելացնելու ոչինչ չունեմ: Շնորհակալություն, ցտեսություն”,-ասաց Ա. Քարամյանը: Հիշեցնենք, որ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը ԲՀԿ անդամ էր, […]

ԲՀԿ-ում Արամ Սաֆարյանին փոխարինող են գտել

Ինչպես հայտնի է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 26-ին տեղի ունեցավ  “Եդինայա Ռոսիա”  կուսակցության համագումարը, որին մասնակցել են նաեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Եթե ՀՀԿ-ից Մոսկվա մեկնողների` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանի անունները հայտնի էին, ԲՀԿ-ի պատվիրակների մասին տեղեկություններ ստանալ չէր հաջողվում: Այդ օրերին ԲՀԿ խոսնակն ու պատգամավորները անհասանելի էին: Henaran.am-ին հայտնի […]

ՀԱԿ-ում դեռ չգիտեն

ՀԱԿ-ում դեռ չեն որոշել, կմասնակցեն արդյո՞ք մայիսի 30-ին ԿԸՀ-ում մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը եւ մայիսի 31-ին կայանալիք նորընտիր խորհրդարանաի առաջին նիստին: “Դեռ չենք որոշել, կորոշենք`  կգնանք, կստանանք, չենք որոշի, չենք գնա ստանա”,-Henaran.am-ին փոխանցեց ՀԱԿ համամսնական ցուցակի 9-րդ հորիզոնականում գտնվող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը բոյկոտի նաեւ ԱԺ անդրանիկ նիստը, […]

Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը կողմ է ԼՂ-ին շարունակական աջակցություն ցուցաբերելուն

ԱՄՆ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հավանություն տվեց 2013-ի ֆինանսական տարվա օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը եւ քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում` ներառյալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Հատկացումների հանձնաժողովը խորհուրդ տվեց “նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ԼՂ հակամարտության զոհերին եւ հակամարտության հետ կապված կարիքների համար”: […]

Ալիեւի ողջ վարչակարգը կոռումպացված է. “Amnesty International Sweden”

Երբ նախկին պահպանողական  Գորան Լինդբլադը ընտրություններից հետո զրկվեց պատգամավորի մանդատից, նա արագ անցավ խորհրդականի աշխատանքի: Այժմ նա աշխատում է որպես լոբբիստ “Եվրոպական-ադրբեջանական հասարակություն” կազմակերպության համար: Գումարը, որ նա ստանում է այդ կազմակերպությունից, ներդնում է իր ատամնաբուժական պրակտիկայում եւ ավելի քան կես միլիոն դոլար երաշխավորված եկամուտ է ստանում խորհրդարանից: Եվրոպական հարցերով նախարար Բիրգիտտա Օլսոնը կարծում է, […]

ԿԸՀ-ն հանդիսավոր կհանձնի մանդատները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ս.թ. մայիսի 30-ին` ժամը 16:00-ին, տեղի կունենա 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: Henaran.am-ին հաղորդում են ԿԸՀ լրատվական ծառայությունից  

“Մուսուլման եղբայրներ”-ի թեկնածուն անցել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ

Եգիպտոսի ԿԸՀ-ը հայտարարել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին եւ որ ընտրությունների 2-րդ փուլ են անցնում 2 թեկնածու` “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին եւ պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկը, տեղեկացնում է “BBC”-ն: Առաջին փուլին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 46,2 տոկոսը: “Մուսուլման […]

Սիրիայի նախագահի գլխի համար պարգեւ են նշանակել

Սաուդյան հայտնի կրոնական առաջնորդ Ալի ալ-Ռաբիեին 450 հազար դոլար է խոստացել այն մարդուն, ով կսպանի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հաղորդում է “Gulf News”-ը: Իմամը հայտնել է, որ այդ քայլին է գնացել` լուրերով լսելով սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած ոճրագործության մասին, որտեղ մայիսի 25-ին մոտ 116 մարդ էր սպանվել: “Մենք առաջարկում ենք 450 հազար դոլար նրան […]

Արգամիչին չե՞ն ուզում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի,  Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում կազմակերպված տոնակատարությանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը: “Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հրավիրված չեն եղել տոնակատարությանը: Հրավիրող կողմը եղել է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ-ականները կատակում էին, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ Սերժ Սարգսյանը մինչեւ մայիսի 30-ը կփոշմանի ու Աբրահամյանին ԱԺ նախագահ չի առաջարկի”,-ենթադրում է թերթը:

ՀՀԿ-ն շարունակելու է աշխատել. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ մամլո քարտուղար,  Ազգային Ժողովի փոխոսնակ Է. Շարմազանովը Սարդարապատում` լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ժամանակը ցույց կտա  արդյո՞ք ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանություն, թե գործելու է կառուցողական դաշտում: “Ես չեմ մեկնաբանում այլ քաղաքական ուժերի աշխատանքային ոճը: Նման հարցեր պետք է տալ ԲՀԿ-ին”,-ասել է նա` ավելացնելով, որ վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ հայեցողության ներքո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված