05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին Հանրապետության դասերն ու ձեռքբերումները` ըստ պատմաբանների

Հանրապետության տոնի` մայիսի 28-ի առիթով պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը “Հենարան” մամուլի ակումբում անդրադարձել են օրվա խորհրդին: “Շատ են հայհոյել Առաջին Հանրապետության ղեկավարներին, բայց փառք ու պատիվ նրանց: Հինգ դար առաջ կորցված անկախությունը այսօր վերականգնվել է: Լավ է, որ […]

Մայիսի 28-ը փարոսի դեր է կատարել հայ ժողովրդի համար. Պարույր Հայրիկյան /վիդեո/

Այսօր  Հանրապետության Հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը խոսել է Հանրապետության օրվա եւ նրա պատմական նշանակության մասին: Նրա խոսքով` Մայիսի 28-ը Առաջին հանրապետության օր կոչելը ազգային մտածողության տեսակետից սխալ է, քանի որ անկախության համար պայքարող, կռվող մարդկանց համար միևնույն է եղել` անկախությունից հետո պետությունը կլինի միապետություն, հանրապետություն, թե կրոնապետություն: ‘’Հանրապետության Հրապարակը խորհրդանշում է մեր […]

ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խաղաղ կարգավորման խնդիրը

Հունիսի 4-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

ՕԵԿ խմբակցությունից ինքնաբացարկներ չեն լինի. Իշխան Խաչատրյան

“Իմ ինքնաբացարկի մասին տեղեկությունը ժամանակավրեպ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը`  Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով այդ մասին շրջանառվող տեղեկությունները: Իշխան Խաչատրյանն ասել է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության կազմում փոփոխություններ չեն սպասվում: “Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան, քարտուղար Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, ես, Սամվել Թադեւոսյան եւ մեծամասնականով ընտրված Կարեն Բոթյան”,-խմբակցության կազմը ներկայացրել է նա: Նշենք, […]

Այսուհետ ՕԵԿ-ում` միայն երաշխավորներով

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի ՕԵԿ-ական տեղակալ Իշխան Խաչատրյանը մայիսի 28-ի` Հանրապետության տոնի առիթն օգտագործեց ու լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ “ՕԵԿ-ը կա եւ կլինի”: Նշենք, որ վերջին օրերին հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ը ուժը կորցրած է հայտարարում կուսակցության նախկին անդամատոմսերը եւ կուսակցության անդամագրման նոր` խստացված կարգ է սահմանում: Այս փաստն, […]

Սերժ Սարգսյանը Սարդարապատում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ի առավոտյան  Սարդարապատում էր: Նա ծաղկեպսակ դրեց առաջին հանրապետության հուշարձանին, որից հետո նա մոտեցավ Սարդարապատի բարձունքին բացված տոնական սեղաններին: Սերժ Սարգսյանին “Մեր տուն” հասարակական կազմակերպության աղջիկները հունիսի 18-ին հրավիրեցին իրենց տուն: Կազմակերպությունը գործում է Էջմիածին քաղաքում, եւ այստեղ օթեւանում են մանկատան շրջանավարտները, այսինքն` նրանք, ովքեր արդեն չափահաս են: Աղջիկները հանրապետության […]

Բիշարյանն` իր ԱԺ փոխնախագահ նշանակվելու մասին

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Սարդարապատում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ չի քննարկվել իրեն  ԱԺ փոխնախագահ նշանակելու հարցը: Ըստ տիկին Բիշարյանի` այդ լրագրողներն են գրում-ջնջում, պաշտոնի նշանակում: “Ինչպես արդեն հայտարարվել է, ես ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարն եմ: Այլ քննարկում, պայմանավորվածություն չի եղել”,-ասաց Բիշարյանը:

Մելիքցիները ԲՀԿ-ականներին են փնտրում

Արագածոտնի մարզի Մելիք գյուղում ապրողները մայիսի 6-ից հետո փնտրում են ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցիչներին: Նրանք գյուղացիներին խոստացել էին շուկայականից ցածր գներով պարարտանյութ /սիլետրա/ բաշխել, նույնիսկ գումարի մի մասը վճարել էին: Սակայն նրանք մինչու օրս ոչ պարարտանյութն են տեղ հասցրել, ոչ էլ գումարն են հետ վերադարձրել: Խաբված մելիքցիները ստիպված Սպիտակից են գնել անհրաժեշտ պարարտանյութը, քանի որ […]

Ֆրանսիացի հաղորդավարները անդրադարձ են կատարել “Եվրատեսիլին”

“Ֆրանս 3”-ի հաղորդավարներ Միրեյ Դյուման եւ Սիրիլ Ֆերոն մայիսի 26-ի հաղորդման ընթացքում անդրադարձ են կատարել Ալիեւների իշխանական ընտանիքին` շեշտելով երկրի ներսում նրանց դիրքն ու կարողությունը: Նրանք նաեւ նշել են, որ “Եվրատեսիլի” կազմակերպչական պատասխանատուն նախագահի տիկինն է, իսկ հեռուստաշոուի ընթացքում երգում է նախագահական ընտանիքի փեսան: “Եվրատեսիլն, իհարկե, քաղաքական չէ, բայց պետք է ասել, որ այստեղ ավելի […]

Սիրիական սարսափին վերջ չկա. նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել /վիդեո/

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի  տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է լրագրողներին, որ Սիրիայի Հոլա քաղաքում մահացած խաղաղ բնակիչների մեծ մասը հրետանային ռմբակոծման հետեւանքով չեն զոհվել, տեղեկացնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը: Պանկինի խոսքով` նրանք սպանվել են կամ գլխին ուղղված կրակոցներով կամ նրանց կոկորդն են կտրել: Ռուսաստանը պնդում է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: Հոլա փոքրիկ քաղաքում սպանվել էր ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի