16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վրաստանի եւ ՌԴ-ի հարաբերություններին խանգարում է Վրաստանի ձգտումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին. փորձագետ

ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունների կարգավորմանը կարող է խանգարել Վրաստանի` ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը` խոսելով Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակին:

Նա նշեց, որ “վրացական երազանքի” առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի` վարչապետ դառնալուց հետո, նա ակտիվորեն զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու խնդրով, ընդ որում` թե տնտեսական, թե մշակութային, թե այլ ոլորտներում: Այս առիթով նույնիսկ հատուկ մարդ է նշանակվել` ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ով կզբաղվի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ:

Ասուլիսին ներկա վրացագետ Ջոնի Մելիքյանն էլ կարծիք հայտնեց, որ ռուս-վրացական հարաբերությունների զարգացման հարցում շատ բան կախված է վրացական իշխանությունների պատրաստվածությունից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ