15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Օբաման գրանցել է առաջին հաղթանակը

Մեկնարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները: ԱՄՆ-ի ժամանակով` ուղիղ կեսգշերին, Հայաստանի ժամանակով` առավոտյան 9-ին, Նյու Հեմփշիր նահանգում բացվել են առաջին 2 ընտրատեղամասերը, որտեղից էլ ավանդաբար սկսում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է  “ABC News”-ը, 2 ընտրատեղամասերի ձայների նախնական հաշարկով` հաղթող է ճանաչվել գործող նախագահ Բարաք Օբաման:

Դիքսվիլ Նոչ գյուղում եւ գործող նախագահի եւ նրա մրցակցի` Միթ Ռոմնիի օգտին 5-ական բնակիչ է քվեարկել: Իսկ Հարտս Լոքեյշն գյուղում հաղթանակ է գրանցել Օբաման: Նրա օգտին են քվեարկել 23 ընտրող, իսկ Ռոմնիի օգտին` ընդամենը 9: Թերթը նշում է, որ Դոքսվիլ Նոչ գյուղում “ոչ-ոքի” է գրանցվել առաջին անգամ 1948-ից, այսինքն այն ժամանակվանից ի վեր, ինչ այդ գյուղը դարձել է առաջին բնակավայրը, որտեղից սկսում են նախագահական ընտրությունները: 2008-ին գյուղի բնակիչները քվեարկել են Օբամայի օգտին:

Սպասվում է, որ հաջորդ ընտրատեղամասը կբացվեն Վերմոնթ նահանգում: Քվեարկության արդյունքները  կհայտարարվեն առանձին նահանգներում ընտրությունների ավարտվելուց անմիջապես հետո: Առաջինը կփակվեն Քենթուքի եւ Ինդիանա նահանգների ընտրատեղամասերը` Հայաստանի ժամանակով` նոյեմբերի 7-ի գիշերվա ժամը 3-ին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ