13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը պարտավոր է

՛՛Լևոն Տեր Պետրոսյանը ոչ թե պետք է, այլ պարտավոր է առաջադրվել, այլ թեկնածու չպետք է լինի՛՛,-այսօր նման տեսակետ հայտնեց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը: Իսկ եթե ՛՛Կոնգրեսը՛՛ գա այն եզրակացության` չառաջադրել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ապա կործանարար ոչինչ չի լինի՝ ըստ ՀԱԿ անդամի:

՛՛Ինչ է եղել, աշխարհի վերջն է՝ ի՞նչ է, աշխարհը չի վերանում,  ՀԱԿ-ը չի վերանում՛՛,- նշեց Գիմիշյանը: Վերջինս մինչ այժմ ՀԱԿ-ի կազմում է, քանի որ հույս ունի, որ ՀԱԿ-ը կունենա իր կայուն դիրքը քաղաքական դաշտում:

Նախագահական ընտրությունների ՀԱԿ-ի թեկնածուի մասին հարցը մեկնաբանեց նաև ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:՛՛Բոլորը հասկանում են, որ գործող նախագահը ֆավորիտ է, գիտեն որ լուրջ ընտրազանգված չեն ունենալու, դրա համար էլ չեն առաջադրում, հայտարարություններ չեն անում՛՛,-նկատեց պատգամավորը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ