25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստեփան Սաֆարյանի հիմնական մրցակիցը

Թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ‘Ժառանգության’ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը խորհրդարանական ընտրություններից հետո  հուսահատված չէ, ավելին Սաֆարյանը ցանկանում է իր թեկնածությամբ այս ընտրատարածքում այլընտրանքի հնարավորություն ստեղծել: Այս մասին նախկին պատգամավորն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

‘Եթե ընտրությունները լինեն ազատ ու արդար` որպես նախագահական ընտրությունների նախերգանք, ես ուրախ կլինեմ անգամ այն դեպքում, եթե պարտվեմ’,-ասաց Սաֆարյանը` նշելով, որ հավատում է իր հնարավորություններին: Նշենք, որ Սաֆարյանը այս ընտարատարածքում արդեն առաջադրվել է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, սակայն այստեղ հաղթանակ տարավ  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պատգամավորի թեկնածուին խնդրեցինք նաև ասել, թե առաջադրված մյուս 3 թեկնածուներից ում է  իրեն իրական մրցակից համարում: ‘Բոլորին բարձր եմ գնահատում ու բարին մաղթում, նրանց շանսերը գնահատելու իրավունք չունեմ, որովհետև սա քաղաքականություն է, սակայն միայն այն փաստը, որ Ռոբերտ Սարգսյանը իշխող կուսակցության թեկնածուն է, անշուշտ նա կարող է լինել իմ հիմնական մրցակիցը’,-պատասխանեց նա: Վերջինս նշեց նաև, որ Ռոբերտ Սարգսյանի օգտին քարոզարշավ է տարվել նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

‘Դատելով մամուլի հրապարակումներից, մամուլում տեղ գտած հրապարակումներից, կան տհաճ փաստեր, որ անգամ մինչև առաջադարումը, առաջադրումից հետո մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը Ռոբերտ Սարգսյանի օգտին իրականացվել է  քարոզարշավ հանրային ու պետական ռեսուրս հանդիսացող հաստատություններում: Հույս ունենամ, որ քարոզարշավի ընթացքում նման բաների ականտես չենք լինի’,-եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:

Նշենք, որ թիվ 1-ում կպայքարեն  ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, Ստեփան Սաֆարյանը, ՀԱԿ-ի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը և անկուսակցական, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ