13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոլիվուդյան քաստինգ ՀՀԿ-ի դեմ

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ասուլիսում հնչեցրած տեսակետը, որ ՀՀԿ-ի դեմ պայքարելու համար նրանք կհամագործակցեն բոլոր ուժերի հետ:

‘Ինչ է “ստանալու հաղթողը…”
Ծանոթացա Արամ Մանուկյանի ասուլիսի նյութերին:
ՀՀԿ-ի դեմ ձևավորվող “միասնական” ներքաղաքական կոնֆիգուրացիան հետաքրքիր տրանսֆորմացիաների ենթարկվեց այս ամիսների ընթացքում` ինձ հիշեցնելով բոլիվուդյան քաստինգ “Նա գնաց մենակ” քաղաքական սերիալի գլխավոր դերակատարի ընտրության համար, երբ ամեն հաջորդ փուլում մասնակիցների թիվը պակասում է 1-ով:
Եվ այսպես.
2012 ապրիլ – միասնական շտաբի առաջին նիստ

ԲՀԿ+ՀԱԿ+ՀՅԴ+ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

2012 ապրիլ-մայիս – միասնական շտաբի մնացած նիստեր
ԲՀԿ+ՀԱԿ+ ՀՅԴ
2012 մայիսից առ այսօր – ներքաղաքական զարգացումներ
ԲՀԿ+ՀԱԿ
2013 փետրվար – ???

Հ.Գ. Հետաքրքիր է, ինչ է վերջում “ստանալու հաղթողը” ,-գրել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ