27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը հաղթող չի, ԲՀԿ-ն էլ առանձին պիտի գնա

“Չնայած ես կանխատեսել էի “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” ամուսնուլուծությունը, սակայն ցավում եմ դրա համար: ՀԱԿ-ից ազատված թեւը բավականին մեծ ռեսուրս ուներ:

ՀԱԿ-ի` քիչ ձայն հավաքելը, ես նաեւ կապում եմ այդ մարդկանց դուրս գալու հետ: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չգիտի, թե ինքն ինչ կարող է անել վաղը: Սա բնականաբար կազդի Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի վրա”,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, ապա դա արհեստական է,իսկ ԲՀԿ-ն իշխանության համար խնդիր կառաջացնի, եթե իր սեփական թեկնածուով մասնակցի:  Քաղաքական գործչի համոզմամբ, ԲՀԿ-ն այդ քայլին կդիմի: “Պաշտպանելով Սերժ Սարգսյանին՝ ԲՀԿ-ն վերջնականապես կոչնչանա քաղաքական դաշտում: 2008-ին Տեր-Պետրոսյանը ընկալվում էր հաղթող թեկնածու: Այսօր, ցավոք սրտի, նա հաղթող թեկնածու չէ:

Առաջին նրա սխալը ավագանու ընտրություններին մասնակցնելն է, որովհետեւ նա պարտվեց Գագիկ Բեգլարյանին: Երկրորդ սխալը երկխոսությունն էր: ԱԺ-ում յոթ տոկոս հավաքելուց հետո նա այլեւս հաղթող թեկնածու չէ”,-ասաց նա:

“Պաշտպանելով Սերժ Սարգսյանին՝ ԲՀԿ-ն վերջնականապես կոչնչանա քաղաքական դաշտում: 2008-ին Տեր-Պետրոսյանը ընկալվում էր հաղթող թեկնածու: Այսօր, ցավոք սրտի, նա հաղթող թեկնածու չէ: Առաջին նրա սխալը ավագանու ընտրություններին մասնակցնելն է, որովհետեւ նա պարտվեց Գագիկ Բեգլարյանին: Երկրորդ սխալը երկխոսությունն էր: ԱԺ-ում յոթ տոկոս հավաքելուց հետո նա այլեւս հաղթող թեկնածու չէ”,-ասաց նա:

Բանախոսի վերլուծությամբ, Ռոբերտ Քոչարյանի առաջադրումից հետո վարչական ռեսուրսների մի մասը կսատարի նրան: Քոչարյանին կաջակցի միջին խավը: Նրանք կլինեն այն մարդիկ, ովքեր Քոչարյանի օրոք  լավ են ապրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ