26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապահարզանի մասին չենք խոսի, որովհետեւ ամուսնություն էլ չէր եղել. Արմեն Մարտիրոսյան

“Ապահարզանի մասին չենք խոսի, որովհետեւ ամուսնություն էլ չէր եղել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ‘Ժառանգություն”-Ազատ դեմոկրատներ քաղաքական ապահազանին, ասաց “Ժառանգության” փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը կրկնեց, որ “Ժառանգությունը” ազատ դեմոկրատների հետ որեւէ խնդիր չունի եւ խնդիրը մեկ անձի` Խաչատուր Քոքոբելյանի հետ է:

“Ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակին, մեզ համար այդ հարցը փակված է, հնարավոր է, որ նախորդած ընթացքում դա ազդեր , բայց իրավիճակը գալիս է նորմալ վիճակի, ուստի չեմ կարծում, որ դա ազդեցություն կունենա: Առավել եւս  այն դեպքում, երբ վերլուծաբանները նշում էին, որ Ազատ դեմոկրատներին միանալը վնասեց “Ժառանգությանը”,  իսկ հիմա մաքուր “ժառանգական” թեկնածու կլինի”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյոք տեղի ունեցածը չի վնասի “Ժառանգության” հեղինակությանը:

“Henaran.am”-ի դիտարկմանը, թե կիսում է արդյոք Արմեն Մարտիրոսյանն իր մատնանշած տեսակետը, թե դաշինքը վնասեց “Ժառանգությանը”, Արմեն Մարտիրոսյանը, ըստ էության չպատասխանեց, նշելով.” Ես այս մասին հիմա չեմ խոսի, ավելի ուշ, երբ հաջորդ խորհրդարանական ընտրությունները գան, ես այդ հարցին կանդրադառնամ”:

Մեր մյուս դիտարկմանը, թե ինչ դերակատարություն է ունեցել “Ժառանգություն”-Ազատ դեմոկրատներ հարաբերություններում ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գործոնը, Արմեն Մարտիրոսյանը կրկին խուսափեց պատասխանել` կրկին նշելով, որ այդ հարցի պատասխանը եւս հիմա չի տա եւ դրան կանդրադառնա հաջորդ խորհրդարանական ընտրություններին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ