14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ուրեմն, Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու իրավունք ընդհանրապես չունի. Արմեն Մարտիրոսյան /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավունք չունի առաջադրվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`մեկնաբանելով ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե միասնական թեկնածուի հավակնություններից առաջ “Ժառանգությունը” թող իր իր խմբակցության խնդիրները լուծի:

Նրա խոսքով, եթե Լեւոն Զուրաբյանի ասածները ՀԱԿ- ի վերաբերյալ կիրառենք եւ հիշենք, որ երկու հազար ութ թվականի ավագանու ընտրությունների ժամանակ որոշ անձինք դուրս եկան ՀԱԿ-ից, երկու հազար տասնմեկ թվականին Ազատ դեմոկրատները ներկայիս ողջ կազմով լքեցին այն, “Հանրապետություն” կուսակցությունը,  Կարապետ Ռուբինյանը,  Դավիթ Շահնազարյանը դուրս եկան, ուրեմն պետք է արձանագրենք.”Այս դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու իրավունք ընդհանրապես չպետք է ունենա: Առավել եւս, որ հենց իրենց ներսից է դուրս եկել, իսկ մեր պարագայում,  բաժանումը եղավ ոչ թե կուսակցության, այլ խմբակցության ներսում, իսկ մեր քաղաքական միավորում ամեն ինչ նորմալ է”:

Արմեն Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ ՀԱԿ-ը վաղուց նախկինը չէ: “Այն գնահատականները, որ տրվում էին “Ժառանգության” դեպքում, երբ մենք ստիպված եղանք մի քանի անդամի հեռացնել, այն էլ ոչ առանցքային, այդ պարագայում ասում էին` “Ժառանգությունը” չկա, իսկ այստեղ կուսակցություններ ու հոսանքներ են հեռացել”,-նկատեց Արմեն Մարտիրոսյանն ու հավելեց, թե այս դեպքում, ուրեմն, ի՞նչ չկա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ