17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը: Նախագահները քննարկել են միջազգային հիմնական խնդիրները: Նախագահ Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հնարավոր լինի ավարտին հասցնել: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիեւը հանդիպել է նաեւ […]

Ծառուկյանը պատրաստ է վճարել

Տեղական հեռուստաընկերություններով  այսօր եթեր գնացած ռեպորտաժը պատմում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ եւ հանձնարարել միջազգային կառույցներում ակտիվություն դրսեւորել: ԲՀԿ առաջնորդը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը եւ ներումը Ալիեւի կողմից եւ նշել, որ միջազգային կառույցներում Հայաստանի դիրքորոշումը պետք է առավել ակտիվ ներկայացնել , որպեսզի “կարողանանք հաջողության հասնել, կարգավորել հարցերը”: […]

ՀՀ ԶՈւ գլխավոր հրամանատարը դիտել է ՀԱՊԿ ուժերի զորավարժությունները

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ “Մարշալ Բաղրամյան” զորավարժարանում դիտել է “Փոխգործակցություն-2012” Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները: Զորավարժությունների մեկնարկից առաջ Հանրապետության նախագահին ներկայացրել են ցուցադրված ռազմական տեխնիկան, զորավարժության մասնակիցների առջև դրված խնդիրներն ու զորավարժության դաշտի մակետը: Նախագահ Սերժ Սարգսյանը զորավարժությունների […]

Սիրիայում թեժացող մթնոլորտը կապված է ոչ սիրիացիների` Սիրիա մտնելու հետ. սիրիահայ

Սիրիահայ, Հալեպ քաղաքի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության մարմնի անդամ Վազգեն Մեսրոպյանն այսօր` սեպտեմբերի 19-ին, կայացած ասուլիսում կարծիք հայտնեց, որ Սիրիայում թեժացող մթնոլորտը կապված է ոչ սիրիացիների` Սիրիա մտնելու հետ: Վազգեն Մեսրոպյանի խոսքով` ինչ վերաբերում է  Սիրիայում բնակվող հայերին, ապա նրանց հանդեպ որեւէ խտրականություն չի դրվել: Վազգեն Մեսրոպյանը  շնորհակալություն հայտնեց կառավարությանն իրենց ապսատան տալու համար: “Փառք Աստծո, […]

Սեպտեմբերի 23-ին ուժերը կչափեն 521 թեկնածուներ

Սեպտեմբերի 23-ին հանրապետությանն 7  մարզերի` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Շիրակի եւ Տավուշի  318 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կհետեւեն 15 տեղական եւ 20 միջազգային դիտորդական կազմակերպություններ: Այսօր այս մասին լրագրողներին տեղփկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, նրա խոսքով, ավարտին են մոտենում: Քվեաթերթիկներն արդեն տպագրված ենեւ վաղը  կառաքվեն ընտրատարածքներ: Համայնքի ղեկավարի […]

Ռուսաստանը հրաժարվել է USAID-ի օգնությունից

Միացյալ Նահանգները դադարեցրել են օգնություն տրամադրել Ռուսաստանին “USAID” կազմակերպության շրջանակներում: Վաշինգտոնն այս որոշումը բացատրում է Մոսկվայի պահանջով: Սակայն շատ վերլուծաբաններ կարծում են, որ սա ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հերթական ազդանշան է, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Ռուսաստանում 20 տարվա աշխատանքի ընթացքում  տարբեր  ծրագրերի ֆինանսավորման վրա Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը տարբեր կազմակերպությունների ֆինանսական ծրագրերի վրա գրեթե 2 մլրդ […]

Կոմունիստները չեն ձգի

Հնարավոր է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդը նախագահական ընտրություներին առաջադրի սեփական թեկնածությունը: Հարցին “Հենարան” ակումբի օրվա բանախոսը` ՀԿԿ նախագահ Ռուբեն Թովմասյանը, պատասխանեց, թե դա կուսակցության քննարկելիք հարցն է: Կոմունիստների առաջնորդը քիչ անց հստակեցրեց, թե կուսակցությունը այս կարգի ընտրությունների գնալու ռեսուրսներ չունի :

Ռոբերտ Քոչարյանը չի լինի ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի թեկնածուն. Հովհաննես Իգիթյան

Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթը նախընտրական քայլ չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: “Ես ուզում եմ հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը և չեմ կարծում, որ սա նախընտրական փիար էր”,-ասել է Հովհաննես Իգիթյանն ու հավելել, որ գործող նախագահը տեւական ժամանակ է, փորձում է որևէ բան […]

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու նախապայմանը Հայոց ցեղասպանության ճանաչումն է

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու նախապայմաններից մեկն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` դրանով հաստատելով Եվրախորհրդարանի 1987-ի որոշումը, գրում է “Ասպարեզ”-ը: Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Բաղըշը հրաժարվել է մեկնաբանել Շուլցի խոսքերը, ինչպես նաեւ իր խոսքերը` կապված Շվեյցարիայում  իր կողմից Հայոց […]

Նախագահականի “համն ու հոտը” Աշոտյանին կակտիվացնի

՛՛Կառավարությանն ուղղված քննադատությունը սուր քննադատութուն էր երկրի նախագահի կողմից, դա լուրջ` սփաթեցնող ազդակ էր բոլոր նախարարներին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Դիտարկմանը, թե ինչու Հակակոռուպցիոն ծրագրին վերաբերող այս ասուլիսը կազմակերպվեց նախագահի քննադատությունից ընդամենը մի քանի օր հետո, նախարարը պատասխանեց`  զուգադիպություն է, ասուլիսի օրը ավելի վաղ էին որոշել: Henaran.am-ի հարցին, թե ինչու նախարարն այլևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի