14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը հնարավոր է. Մանուկ Սուքիասյան

ՀԱԿ-ի նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը, ով այսօր հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի լռության մեջ տաօրինակ ոչինչ չի տեսնում, քանի որ, ըստ նրա, ՀԱԿ առաջնորդը միշտ էլ ծանրակշիռ է եղել ու այս անգամ էլ այդպես է վարվում: Այս մասին նա ասաց այսօր ասուլիսի ժամանակ:  ‘Հուսանք` երբ լռությունը կխախտի, կտա իրավիճակի հստակ բնութագիրը’,-նշեց նա:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին Սուքիասյանը տեղյակ չէ, սակայն վստահ է, որ այն հնարավոր է, և եթե դա իրական դրսևորում ստանա, ապա քաղաքական կյանքը բավական հետաքրքիր կդառնա:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի վերադարձին, ապա, Սուքիասյանի խոսքովբ` Ռոբերտ Քոչարյանը նման վարքագիչ չի դրսևորում: ‘Նրա վարքագիծը չի հուշում, որ նա վերադարձի ցանկություն ունի, գոնե այս պահին’,-նկատեց Սուքիասյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ