26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հույները բողոքում են նոր օրինագծի դեմ /վիդեո/

Հունաստանի խորհրդարանը հաստատել է բյուջետային ծախսերի կրճատման հերթական փաթեթը, որը նախատեսում է 18,5 մլրդով կրճատել ծախսերը: Օրինագծին կողմ են քվեարկել 299 պատգամավորներից 153-ը, հաղորդում է “AFP”-ը:  Խորհրդականների կողմից արժանացած նախագիծը ուժի մեջ կմտնի միչեւ 2016-ը:

Ի թիվս մի շարք այլ կետերի, այն ենթադրում է նաեւ թոշակի անցնելու տարիքը մինչեւ 67 տարեկան հասցնելը, մի շարք սոցիալական նպաստների վերացում եւ մինիմալ աշխատավարձի չափսի նվազեցում պետական սեկտորում: Նման քայլերի ընդունումը հիմնական պայմանն է, որը միջազգային  հարկատուները պարտադրում են Հունաստանին:

Փաթեթի քննարկումն ու քվեարկությունը խորհրդարանում անց է կացվել զանգվածային բողոքի ցույցերի ֆոնի վրա` Աթենքում եւ Հունաստանի այլ քաղաքներում: Ցուցարարները նույնիսկ փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի ներսը` ոստիկանների վրա քարեր նետելով: Ի պատասխան` ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Առնվազն 20 ցուցարարներ են ձերբակալվել:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ