30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՛չ Օբաման, ո՛չ էլ Ռոմնին արժանի չեն ամերիկահայերի ձայներին

Հայաստան կատարած իմ վերջին ուղեւորության ընթացքում, լրագրողները հաճախ էին ինձ հարցնում, թե Միացյալ Նահանգների նախագահի ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու նոյեմբերի 6-ի ընտրություններում: Իմ պատասխանը հստակ էր եւ միանշանակ` ես քվե չեմ տալու ո՛չ նախագահ Օբամային, եւ ո՛չ էլ նահանգապետ Ռոմնիին: Վերադառնալով Միացյալ Նահանգներ, ես ուրախությամբ իմացա, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը միեւնույն որոշումն էր […]

“Facebook”-ն` ահաբեկչության գործիք

Ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներն ավելի ակտիվորեն են օգտագործում  “Facebook” սոցիալական ցանցը նոր կողմնակիցներ գտնելու նպատակով: Այդ մասին նշվել է ՄԱԿ-ի` “Ինտերնետի օգտագործումը` ահաբեկչական նպատակներով” զեկույցում: Ծայրահեղական հռետորություն եւ բռնություն քարոզելու նպատակով են օգտագործվում նաեւ “Twitter”-ը եւ  “Youtube”-ը: Սակայն նշված ընկերությունների ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ՄԱԿ-ի զեկույցը: Վերոնշյալ աշխատանքը ներկայացվել է Վիեննայում` հակաահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների […]

ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Մեքսիկայի պատգամավորների պալատում. Մեքսիկայի խորհրդարանը սատարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին

Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` պարոն Վիերան նշեց, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ […]

Հայաստանը լքողներից շատ քչերն են կարողանում իրենց վերագտնել հեռավոր ափերում. Թեւան Պողոսյան

Երբ մտածում եմ մեր երկրում հասարակության զարգացման առանցքային խնդիրների մասին, ապա հակասական զգացմունքներն անխուսափելի են: Իսկապես, մի կողմից խիստ մտահոգիչ է բազմաթիվ հայաստանցիների արտագաղթը. մեր հազարավոր հայրենակիցները լքում են իրենց հայրենիքը, օտար ափերում բախտ որոնելու հույսով, հաճախ լքում են անվերադարձ, չպատկերացնելով անգամ ուր են գնում, ինչ կարող են ակնկալել և ումից: Այս ցավալի եզրահանգմանը գալու […]

ՀԱԿ առաջնորդը չի՞ ուզում դեմ գնալ ՀՀԿ-ին

Henaran.am-ի աղբյուների փոխանցմամբ,  Հայ ազգային կոնգրեսում կրքերը դարձյալ բորբոքվել են: ՀԱԿ-ի մի մասին դուր չի եկել, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ Գյումրիի համակարգող,  ՀՀՇ Շիրակի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը: ՀԱԿ-ի մի թեւի կարծիքով, Գրիգորյանը չի կարող ընտրվել, եւ ՀԱԿ-ի վարկանիշն է իջեցնելու: Մի մասն էլ համոզված է, որ ՀԱԿ-ը […]

Բուռն կրքեր ԱԺ-ում. Լեւոն Մարտիրոսյանի ելույթը հունից հանեց Նաիրա Զոհրաբյանին

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մաարտիրոսյանի ելույթը հունից հանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Բանն այն է, որ իր ելույթում Լեւոն Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի մասնակցության վերաբերյալ իր հնչեցրած դիտարկումներին ու դրան հաջորդած նամակին, որի տակ մի խումբ անվանի մարզիկների ստորագրություն […]

Լեւոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից ստուգաբանեց “ավազակապետություն” եզրույթը

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ստուգաբանեց ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված “ավազակապետություն” եզրույթը: Առիթը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ այն դիտարկումն էր, թե պետությանը չի կարելի ասել “ավազակապետություն”, քանի որ պետությունը ժողովուրդն է, այլ բան է, որ իշխանություններին վերագրվի: “Ավազակապետություն” եզրույթի օգտագործման հարցում մեզ քննադատողները մի փոքր բաց ունեն իրենց […]

Մեր դարավոր բարեկամը ՀՀ պարտքը դուրս գրելու փոխարեն կիրառել է ”Գույք պարտքի դիմաց” բանաձեւը. Ալեքսանդր Արզումանյան

“Տարակուսելի է, որ մեր դարավոր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբեւէ դուրս չի գրել Հայաստանի պարտքը, այլեւ մեր նկատմամբ կիրառել է ”Գույք պարտքի դիմաց” նվաստացուցիչ բանաձեւը”,-այսօր ԱԺ հայտարարաությունների ժամին իր ելույթում շեշտեց ԱԺ պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով մի շարք աֆրիկյան երկրների, ինչպես նաեւ Ղրղզստանի, Վիետնամի եւ […]

ՀՀ իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում. Շարմազանով

“Քաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ”,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով,  ձեռնամուխ են բարեփոխումների համապարփակ ծրագրերի մշակմանը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ավելի արդյունավետ կառավարման համակարգի: “Այն, որ Հայաստանը ժողովրդավարական քաղաքակրթության […]

Նախագահական ընտրությունները ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական “ռենեսանս” ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ են. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Հայաստանի քաղաքական դաշտի որոշ խաղացողներին և նրանց ձեռնարկած խաղերին, երբ, պատգամավորի խոսքով,  իրենց իրական քաղաքական նպատակները փորձում են քողարկել սկանդալային հայտարարությունների, մեղադրանքների ու կերպարանափոխության տակ։ Իր ելույթում Կարեն Ավագյանը նշեց. ”Առաջիկա նախագահական ընտրություններն ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական “ռենեսանս” ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի