15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դե ուրեմն ստացեք ինչ որ ուզում էիք. բացահայտում Ուրիխանյանից

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս մեկ հայտարարություն  է տարածել, որտեղ պատասխանում է ‘Ժառանգության’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի իրեն ուղղված մեղադրանքներին ու բացահայտումներ է անում Փոստանջյանի մասին:

‘Փորձեցի հնարավորինս կոռեկտ արձագանքել իրենից ընդդիմություն ձևացնող պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի անպարկեշտ շահարկումներին, բայց արի ու տես, որ կամ չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, իսկ որոշ դժկամների սեփական ‘բարձրախոսները’ արդեն դրա հիման վրա սկսել են նույնիսկ սեփական ֆանտազիայի ներքո վերլուծություններ անել:

Դե ուրեմն ստացեք ինչ որ ուզում էիք: Որ ամբողջ ազգով պայքարում էինք, որպեսզի ընդունվի “սաֆարովյան լկտիության” դեմ ԱԺ հայտարարությունը, միակ մարդը, ով դեմ քվեարկեց Զարուհի Փաստանջյանն էր, թե՞ կարծում եք, որ մարդկանց հիշողությունը կարճ է:

Իսկ հիմա թե ինչու Զարուհին չներկայացավ իր իսկ հեղինակած նախագծի քննարկմանը, լավ իմանալով, որ ձայների հարաբերակցությունը այն ժամանակ թույլ է տալու անցկացնել նախագիծը, ընդ որում, նորից կրկնում եմ, այն նիստին, որին ես ներկա էի: Որովհետև նրան հորդորել էին չներկայանալ:

Դե թող կանգնի հանրության առջև ու ասի, որ այդպես չէ և կստանա իր իրական կերպարի մասին փաստացի նկարագիր ու թող չկասկածի, որ իր մութ խաղերի մասին կարող է ինչ-որ բան հայտնի լինել ոչ միայն իրեն: Ցանկանու՞մ եք իմանալ որտեղ էր Զարուհին այն պահին: Ասեմ:

Հենց այն ԵԺԿ-ի կանանց կոնֆերանսին որի փոխնախագահն էլ Հունգարիայի վարչապետն էր, որն էլ իր թեթև ձեռքով ծախեց եվրոպական արժեքները Ռամիլ Սաֆարովով հանդերձ:

Դե ուրեմն պետության հաշվին արտասահմաններում “թրև եկող” պատգամավորուհուն կրկին հորդորում եմ զուսպ մնալ ու սեփական մեղքերը չփորձել բարդել 24 ժամ պարտաճանաչորեն աշխատող մարդկանց վրա: Իսկ իմ քվեարկություններին թող հետևի ժողովուրդը, ու ամեն ինչի պատասխանը կստանա և ամեն բան կնկնի իր տեղը:

Ավելին ասել չեմ ցանկանում , որովհետև չեմ պատրաստվում կնոջը ավել բան ասել, իսկ նրանց ովքեր փորձում են շարունակել շահարկել այս թեման ու անձնական վիրավորանքներ հայտնել հուշեմ, որ եթե նրանք կանայք չեն, ապա թող առավել զուսպ ու զգույշ լինեն, կարող է իրենց հանդեպ արտահայտումներում այնքան էլ կաշկանդված չլինենք’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ