04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արագածոտնի մարզպետին ընտրությունների հետ կապված հանձնարարական չի տրվել

Արագածոտնի մարզպետպետ Սարգիս Սահակյանին նախագահական ընտրությունների հետ կապված որևէ հանձնարարություն չի տրվել: ‘Մարզպետներից մեկը ես եմ, ինձ նման հանձնարարություն չի եղել’,-այսօր լրագրողներին ասաց մարզպետը:

Նա վստահությամբ նշեց, որ իրենց մարզում ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ, ինչպես և նախորդ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները:

Հարցին, թե ում է տեսնում նախագահին արժանի մրցակից, Սահակյանը պատասխանեց. ‘Նախագահի հետ արժանի մրցակից չեմ տեսնում, բոլորին էլ հարգում-ընդունում եմ, բայս արժանի մրցակից չեմ տեսնում: Ով ում հետ ուզում է միանա, առաջին տեղը նախագահն է լինելու, 2-րդ, 5-րդ տեղը մարդ չի լինելու, 6-րդում` չգիտեմ ով կլինի’: Սա նույնիսկ այն դեպքում, եթե առաջադրվեն առաջին ու երկրորդ նախագահները, այդ թվում և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Մարզպետի նման համոզմունքը պայմանավորված է գործող նախագահի գործունեությամբ, արած քայլերով: Ըստ Սահակյանի` Սերժ Սարգսյանով է պայմանավորված երկրում եղած փոփոխությունների հիմնական մասը: Որպես օրինակ` նա նշեց, որ իրենց մարզում ներկա պահին վերանորոգվում են 25 դպրոց ու 15 մշակութային օջախ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ