17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Մուսուլմանների անմեղությունը” նոր զոհերի պատճառ է դառնում

Մուհամեդ մարգարեի հանդեպ սիրո օրը Պակիստանում վերածվել է սգո օրվա: Երկրի տարբեր քաղաքներում 19 մարդ զոհվել եւ տասնյակները վիրավոր են “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի դեմ կազմակերպված ցույցերի արդյունքում, հաղորդում է “НТВ”-ն: Մարգարեի սիրո տոնն էլ հենց հայտարարված էր կրոնական արժեքների պաշտպանության օր: Ըստ մի տարբերակի` ցուցարարների վրա կրակել են ոստիկանները, ըստ մյուս տարբերակի` սադրիչները: Պակիստանի մայրաքաղաք […]

ՀՀ արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր “Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ” քաղաքագիտական կենտրոնում: Կալիֆորնիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ  համայնքային կառույցների ղեկավարների հետ: Լոս-Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարքերկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Հայաստան Համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:  

ԲՀԿ-ի որոշումը

‘ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն չկա, ԲՀԿ-ն անկախ քաղաքական ուժ է, և ինքն է որոշումներ կայացնում իր համար, կտեսնենք` ինքն ինչ որոշում կկայացանի, համապատասխան վերաբերմունք կլինի’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Պատգամավորը հուսով է, որ  ԲՀԿ-ն անկախ քաղաքական դիրքորոշում կունենա, ինչը նրանց շահերից է բխում: Իսկ ԲՀԿ-ն, ըստ Մանուկյանի`  շատ լավ […]

Էկվադորը համաձայնել է Ջուլիան Ասանժին տեղափոխել Շվեդիա միայն իր պաշտպանության ներքո

Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն չի բացառում, որ “WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին կարող են Շվեդիա տեղափոխել, սակայն միայն Էկվադորի դիվանագիտական պաշտպանության ներքո, տեղեկացնում է “AFP”-ը: Պատինոյի կարծիքով` այդ կերպ կկատարվեն շվեդական արդարադատության պահանջները, միաժամանակ` ապահովված կլինի Ասանժի անվտանգությունը: Ավելի վաղ Պատինոն հայտարարել էր, որ Ասանժը կարող է տեղափոխվել Ստոկհոլմ, եթե Լոնդոնն իրեն գրավոր  երաշխիք […]

Մոնիկա Լեւինսկին կպատմի ամեն ինչ Բիլլի մասին եւ թե ինչպես է “դա” տեղի ունեցել

1990-ականների ամենաաղմկահարույց սեքս-սկանդալի արձագանքը հասավ մինչեւ մեր օրերը: Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լեւինսկին, ով մի ժամանակ փորձաշրջան էր անցնում Սպիտակ տանը, եւ որի հետ սիրավեպի պատճառով Քլինթոնը գրեթե զրկվում էր նախագահական աթոռից, որոշել է վաստակել իր սկանդալային անցյալի հաշվին` հուշագրություններ գրելով: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` նա ակտիվորեն շփվում է ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակիչների հետ եւ իր […]

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում

 Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  երկկողմ հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի  հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ […]

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

Սեպտեմբերի 21-ին  Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ  Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` “Արդյո՞ք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին” թեմայով: Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ: Դիմելով համաժողովի մասնակիցներին`  ՀՀ ԱԺ նախագահն ասաց. “Հարգելի գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք, Իմ ելույթը ուզում եմ […]

Շվեդ պատգամավորները նամակ են հղել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանին

Շվեդ խորհրդարանականները նամակ են ուղարկել Հունգարիայի դեսպանատանը Ստոկհոլմում: Պաշտոնական նամակը, որն ստորագրել են շվեդական խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ուղղված է Հունգարիայի դեսպան պարոն Գաբոր Շենտիվանյիին: Նամակում նշված է հետեւյալը. “Հարգելի դեսպան, մենք տեղեկացել ենք այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ազատ է արձակել եւ ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին` Հունգարիայից նրա արտահանձնումից հետո: Մենք […]

Լևոն Զուրաբյանը մեղադրում է մամուլին

Սեպտեմբերի 21-ին ՀԱԿ-ն իր հանրահավաքին այդպես էլ չխոսեց նախագահական ընտրությունների և իրենց հավանական թեկնածուի մասին: Բացի առաջին նախագահից, որպես ՀԱԿ-ի թեկնածու, շրջանառվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Henaran.am-ը Լևոն Զուրաբյանին խնդրեց մեկնաբանել այս լուրերը: ՛՛Մեր մամուլը արդեն դարձել է քաղաքական իրադարձությունների մոգոնող, տարածող, հետո հերքող, հետո նորից հաստատող, հետո նորից հերքող, […]

Շնորհավորել են նախկին եւ ներկա նախագահները

Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի