ԲՀԿ-ն ու “Ժառանգությունը” բանակցում են /լրացված/
Այս պահին “Ժառանգության” գրասենյակում ընթանում է ԲՀԿ-ի եւ “Ժառանգության” ներկայացուցիչների հանդիպումը: ԲՀԿ-ից մասնակցում են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ “Ժառանգություն”-ից Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպումը փակ դռների հետեւում է ընթանում, եւ լրագրողներին ներս չեն թողնում:
Ավելի շուտ տեղեկացրել էինք, որ “Ժառանգությունում” ԲՀԿ-ի ձեռնարկը լուրջ չեն ընդունում:
19.48. Երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ քննարկումն ավարտվեց: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը արդյունավետ համարեց հանդիպումը : “Ճիշտ է, ԲՀԿ-ն ընդհանուր օրակարգ ունի, բայց բնական է ակնկալել, որ գործընկեր կուսակցություններն էլ իրենց օրակարագային հարցերն ունեն, ինչպես ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ “Ժառանգությունը”:
Ինչպես ՀԱԿ-ի հետ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, այսպես հիմա է, բայց մեծ հաշվով ընդհանրությունենր նկատվում են”,-ասաց Օսկանյանը: Նրա խոսքով, որոշում է կայացվել առաջին քննրկումները առանձին-առանձին ներկայացնել իրենց քաղխորհրդի նիեստերին, որից հետո կլինեն խորհրդակցություններ հաջորդ քայլերի համար:
Henaran.am-ի հարցին ի պատասխան Օսկանյանը նշեց, որ միասնական թկենածուի հարց չի քննարկվել: Օսկանյանի դիտարկմամբ`իրենց ամենախոհեմ որոշումն այն է , որ այս պահին թեկնածուներից չխոսեն, այլ օրակարգային հարցերին անդրադառնան:
“Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ այսօրվա քննարկմանը ԲՀԿ-ի հետ որեւէ որոշում կայացնելու խնդիր չի եղել: Քննարկման արդյուքնները կներկայացվեն “Ժառանգության” վարչությանը: Մեր այն հաարցին, թե ինչ զարգացումներ է ակնկալում` Մարտիորսյանն ասաց. “Որեւէ բան այս պահին չկա, ոչ զարգացումներ, ոչ յուրահատուկ զարագացումներ չկան: Հետագան ցույց կտա, հանդիպումները ինքնապատակ չեն կարող լինել, եւ օրակարագային հարցեր են քննարկվում”: