12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսկի իր կուսակիցները գլխի չեն ինքն էստեղ է, էստեղ չէ. Աբրահամյանը` Ծառուկյանի մասին

“Կուսակցության 2-րդ համարին այսպես բախտի քմահաճույքին թողնելը ճիշտ չէր”, -այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ՛՛Սիվիլիթասի՛՛ փողերի լվացման գործում ներգրավելու դատախազի միջնորդագրի քննարկմանը, ասել է  “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: “Իսկի իր կուսակիցները գլխի չեն՝ ինքն էստեղ է, էստեղ չէ”,-նշել է նա` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի […]

Եթե Քոչարյանը դուրս գա “առանց ականջների”

“Հանրապետություն” կուսակցությունը դեռ չի քննարկել 2013թ նախագահական ընտրություններին կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջադրման հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն  Աբրահամյանը: “Կառաջադրվի Արամ Սարգսյանը, թե ոչ, դեռ պարզ չէ: Իրավիճակը գնահատել է պետք: Իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ,  եթե իշխանափոխությունը մեզ համար լոկ արեւի տակ տեղ փնտրելը լիներ, […]

Օսկանյանը ցուցմունք չի տա

ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը facebook-ի իր էջում գրել է. “Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով: Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները […]

Օսկանյանը Քոչարյանի ստեղծած համակարգի զոհ է

              Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի: Սա անզեն աչքով տեսանելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: “Մարդկային առումով կարեկցում եմ Օսկանյանին` տեսնելով նրա հոգեկան տվայտանքները, բայց որպես պետական գործիչ ` կապված մարտի 1-ի դեպքերին նրա վարքագծով, ասել եմ, […]

Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի. Էրդողան

Թուրքիան պետք է ցանկացած ժամանակ պատրաստ լինի պատերազմի, “Անադոլու” գործակալությանն  է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը: “Այն պետությունը, որը ցանկացած պահի պատրաստ չէ պատերազմի, լիարժեք պետություն չէ”,-հայտարարել է Էրդողանը` կոչ անելով սիրիական իշխանություններին դադարեցնել Թուրքիայի տարածքին հարվածներ հասցնել, ինչպես նաեւ` սեփական ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառել: Նախորդ շաբաթ թուրքական բանակը խորհրդարանից միջսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվություն […]

ՕԵԿ-ի հնաբնակներն ընդդեմ նորագիրների

Henaran.am-ի տեղեկություններով, “Օրինաց երկիր” կուսակցությունում նորից իրարանցում է: ՕԵԿ-ի հնաբնակները չեն կարողանում ընդունել այն փաստը, որ նորելուկ կուսակցականները պաշտոն են ստանում: Այս մասին նրանք բողոքել են նախագահ Արթուր Բաղդասարյանին: “Եթե արտասահմանում են սովորել, չի նշանակում, որ անհրաժեշտ փորձ ունեն կառավարման ոլորտում աշխատելու”,-ասել են Արթուր Բաղդասարյանին նրանք, ոչոնց վերջինս տարիներ շարունակ գործ է խոստացել, բայց չի […]

Բաց նամակ ՀՀ եւ ԼՂՀ վարչապետերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանին և Արցախի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյանին ՛՛Հանուն կյանքի՛՛ նախաձեռնությունից Բաց նամակ Հարգարժա՛ն պարոնայք վարչապետեր, Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն ու ԱՀ-ն այժմ կանգնած են ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջև, որում իր մեղքի բաժինն ունի նաև հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի բավականին բարձր (Արցախի պարագայում՝ ճգնաժամային) մակարդակը: 2011 թ. Վիճակագրությամբ ՀՀ-ում հղիությունների 21.6 տոկոսը […]

ԱՄՆ դեսպանը կնոջ հետ պարել է Երեւանի կենտրոնում /վիդեո/

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Զոն Հեֆֆերնը` կնոջ հետ Հյուսիսային պողոտայում մասնակցել է  պարային ֆլեշմոբին: Ամուսինները ակցիայի կեսից են միացել պարային ռիթմին: Դիտեք տեսանյութը: Տեսանյութը՝ Աննա Գալստյանի:

Տիգրան Սարգսյանը հրաժարվեց. no comment

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվում է մասնակցել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ հեռուտաբանավեճին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը: Պատճառների մասին խոսնակը չխոսեց ասելով` ‘առանց մեկնաբանության’: Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որով Տիգրան Սարգսյանին ու ԿԲ նախագահին հրավիրել էր հեռուստաբանավեճի:  

Քաղաքական ֆարսը շարունակվում է. Վարդան Օսկանյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ԱԱԾ-ից ծանուցում ստանալուց հետո գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Նա պատմել է ծանուցագրի բովանդակության մասին, ապա շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին: ‘Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ ‘մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին’: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի