16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարոն Քոչարյան, հեղինակը Դուք եք

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն անդրադաձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

“ՀՀ երկրորդ նախագահը իր իսկ կայքին հարցազրույց է տվել եւ հայտնել, որ այս համակարգը, որ գործում է, մեջբերում եմ` բերում է ֆեոդալացման: Հարգելի պարոն Քոչարյան, այդ ֆեոդալացման հեղինակներից եւ ֆեոդալացնողներից մեկը Դուք եք, ֆեոդալներից մեկին հենց Դուք եք ուղարկել  ՀՀ ԱԺ, ով մշտապես բացակայում է ԱԺ նիստերից”,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքով, ֆեոդալներ ՀՀ-ում իսկապես շատ կան: Ըստ պատգամավորի, նրանցից մեկը Սյունիքի  մարզպետն էր, նրանցից մեկը նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն էր, ով “Հարսնաքարի” ողբերգությունից հետո վայր դրեց իր մանդատը եւ հայտարարեց, որ զղջում է, բայց արդարադատությունը դեռ չի կայանում:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ՀՀ ԱԺ-ն մերժեց այն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է վերը նշված դեպքի եւ նմանատիպ դեպքերի կապացությամբ ԱԺ-ին եզրակացություն ներկայացներ: “Այդ ֆեոդալական համակարգի մասը կազմող անձերից մեկը կարող էր իր քվեարկությամբ ազդել, որ հանձնաժողովի նախագիծը մտներ ԱԺ օրակարգ”, -շարունակեց Զարուհի Փոստանջյանը եւ հավելեց.

”Դեկտեմբերի երկուսին տեղի են ունենալու թիվ մեկ ընտրատարածքում ԱԺ ընտրություններ, որի միջոցով մենք պետք է պարզենք` այդ ֆեոդալական համակարգն աշխատելու է, թե ոչ”:

Պատգամավորը տխուր համարեց այն , որ ֆեոդալական կարգերից խոսում Է հանրապետության թիվ մեկ պաշտոնյաներից մեկը, ով տասը տարի շարունակ ղեկավարել է երկիրը.”Ուրեմն, մենք , ունենալով հանրապետություն, ասում ենք, որ ֆեոդալական կարգերով ենք ապրում”:

Փոստանջյանի դիտարկմամբ,  ԱԺ նիստերի դահլիճում նստածներից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է այն, ինչ ինքն է ասում, սակայն, ինչ քայլեր են կատարվում` դուրս գալու այդ ֆեոդալական համակարգից, որի մեջ մխրճվել ենք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ