12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային

ՆԱՏՕ-ն հարկ եղած դեպքում կաջակցի Թուրքիային: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ դաշինքն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապահովել Թուրքիայի անվտանգությունը, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա նշել է, որ արդեն նույնիսկ կան Թուրքիային պաշտպանելու անհրաժեշտ ծրագրերը: Այս հայտարարությունները հնչել են Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը:  Նիստից հետո ՆԱՏՕ-ի […]

Տեր-Պետրոսյանը դեռ հաշվարկում է

“Շատ նորմալ ընթացք է, որ բոլոր պոտենցիալ թեկնածուները տնտղում են քաղաքական իրավիճակը, քննարկում իրենց հնարավորությունները եւ իրենց ասելիքն ասում: Ես դեռեւս չեմ տեսել լուրջ որեւէ մեկին, որը հայտարարի իր առաջադրման մասին”,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ առաջնորդ, […]

Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն. Օսկանյանի 5 կետերը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել, որով ներկայացրել է այն հինգ կետերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանում էական փոփոխությունների համար: ‘Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն: Հայաստանում “քաղաքական” բանավեճը միշտ եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ։ Անկախ այն բանից, թե ովքեր կլինեն գլխավոր թեկնածուները, կարծում եմ, որ […]

Ութ տարուց ավել է, ինչ կացնասպանը սարսափ է տարածում. “Politiken”

Ստորեւ ներկայացնում ենք դանիացի հայտնի լրագրող Վիբեկե  Սպերլինգի` Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հոդվածի հայերեն թարգմանությունը` տպագրված “Politiken” օրաթերթում  24.09.2012թ.: Սպանությունից հետո կատարված “խաղերը” մեծ վնաս հասցրեցին եւ´ Հունգարիային, եւ´ՀարավայինԿովկասում խաղաղության հաստատման գործին: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ ամսից ավելի տեւող դիվանագիտական հարաբերությունների խզումը գցում է Հունգարիայի միջազգային հեղինակությունը եւ պակասեցնում է ճգնաժամից դուրս գալու հնարավորություննները: Դա փորձ էր նավթով հարուստ Ադրբեջանի կողմից Հունգարիա վարկեր ներգրավելու, երբ Հունգարիայում  ցմահ դատապատրված ադրբեջանցին, ով Բուդապեշտում կացնով սպանել էր մի հայի, վերադարձվեց Ադրբեջան: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս միջադեպն այնպիսի ատելություն բարձրացրեց, որ  այն  չի մոռացվի: Միջադեպը շատ արմատներ ունի, որոնցից մեկը 20 տարվա միջազգային փորձն է` լուծելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջացած ճգնաժամը` կապված  հայաբնակ Լեռնային Ղարաբաղի հետ, որի պատճառով կացնասպանը ցանկացել էր վրեժ լուծել հայից: Այդ տարածքի համար պատերազմը, որը տվեց 30.000 զոհ, ավարտվեց զինադադարով, որը սակայն բազմիցս խախտվում է: Սպանության հետ կապված այս ճգնաժամն անհանգստացնում է այն պատճառով, որ կարող է նոր ռազմական գործողությունների  առիթ դառնալ: Նախ սպանության պատմությունը. 2004թ. փետրվարին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում սպանեց հայ լեյտենանտին` հասցնելով 26 կացնի հարված: Երկու տարի անց հունգարական դատարանը նրան դատապարտեց ցմահ բանտարկության` առանց գործը բեկանելու իրավունքի մինչեւ 2036 թ: Բայց օգոստոսի 31-ին Վիկտոր Օրբանի կառավարությունը, դատարանի վճիռն անտեսելով, Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին: Նա  դա հիմնավորեց Եվրախորհրդի 1983 թ. որոշմամբ, որն ստորագրած երկրներն իրավունք ունեն ազատազրկվածների փոխանակման: Բացի այդ, Ադրբեջանը Հունգարիային խոստացել էր, որ Սաֆարովն իր պատիժը կկրի Բաքվի բանտում: Միայն թե Ադրբեջանի մայրաքաղաքում Սաֆարովն ընդունվեց իբրեւ հերոս, նախագահը նրան ներում շնորհեց, նա հրաշալի բնակարան ստացավ, ինչպես նաեւ`բանտարկության  մեջ գտնվելու 8,5 տարիների դիմաց  աշխատավարձ: Հայաստանն անմիջապես խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ԱՄՆ-ը,Ռուսաստանը, Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը եւ Եվրոխորհուրդը դատապարտեցին Ադրբեջանին այդ քայլի համար: Վ. Օրբանի կառավարությունը փորձում է պաշտպանական դիրք ընդունել Հարավային  Կովկասի , Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի, Պարսկական ծոցի երկրների մոտ (“Արեւելյան քամու դոկտրինան”) : Ադրբեջանը Հունգարիայի կարեւոր գործընկերն  է Հարավային Կովկասում արագ մեծացող ապրանքաշրջանառությամբ` երկու անգամ ավելի շատ` քան Վրաստանի հետ, հինգ անգամ ավելի շատ` քան Հայաստանի, այսինքն երկու հարավ կովկասյան երկրների: Օրբանն Ադրբեջանի հետ հարաբերությունները ակտիվացրել է  քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներով, անձամբ այցելել էր այդ երկիրը 2010-ի սեպտեմբերին եւ 2012 -ի հունիսին: Մայիսին ստեղծվեց Տնտեսական Կենտրոն` օգնելու հունգարական մանր եւ միջին բիզնեսին Ադրբեջանում հաստատվելու համար: Ադրբեջանն առաջարկեց գնել մինչեւ 20 մլրդ կրոնի հունգարական պետական արժեթղթեր: Դա նման էր վարձավճարի Սաֆարովի համար:

ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը Սաֆարովի գործի հիման վրա առաջարկություն կներկայացնի

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը բուռն քննարկման է արժանացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները ներկայացրել են իրենց տեսակետները, բուռն քննարկում է ծավալվեl եւ պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է հայկական պատվիրակության դիրքորոշումը` որ խոսքը վերաբերվում է ոչ թե հակամարտությանը , այլ այլատյացությանը […]

Սաակաշվիլի-Իվանիշվիլի հանդիպումը կայացել է

Թբիլիսիում կայացել է խորհրդարանական ընտրություններին հաղթանակած ընդդիմադիր “Վրացական երազանք”-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը: Նախագահական նստավայրի մուտքի մոտ նախագահը սեղմել է միլիարդատիրոջ ձեռքը, տեղեկացնում է “Грузия-Online”-ը: Հանդիպմանը թույլատրվել է մասնակցել միայն ֆոտոլրագրողներին: Մամուլի համար հրապարակումներ արվել են հանդիպման ավարտից հետո: “Շատ լավ է, որ մենք կարողացանք հանդիպել: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքակիրթ ազգ […]

ԲՀԿ-ն ամպագոռգոռ հայտարարության կարիք չուներ. Արտակ Դավթյան

 ՛՛Մենք արդեն հայտարարել ենք, որ ՛՛Դաշնակցության՛՛ թեկնածուի հարցը լուծվելու է կուսակցության Գերագույն արտակարգ ժողովի ժամանակ, որը կգումարվի դեկտեմբերի մինչև տասնհինգը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ այդ ժամանակ էլ ՀՅԴ-ն հստակ հանդես կգա ու կասի` պաշտպանում է որևէ մեկին, սեփական թեկնածուն է առաջադրում, թե չեզոք դիրք է գրավում: Ինչ […]

Հերմինե Նաղդալյանը հրաժեշտ տվեց ԵԽԽՎ-ին

“Ես ավարտում եմ իմ աշխատանքը ԵԽ-ում: Շուրջ տասը տարի աշխատել եմ այս զեկույցի վրա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ , ՀՀԿ-ական  Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանի` ԱԺ փոխնախագահ դառնալով պայմանավորված, պատվիրակության կազմում նրան կփոխարինի ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը: Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակության կազմում  ներկայացրել է իր վերջին զեկույցը` “Սոցիալական […]

Պիտի չսպասեին Օսկանյանը դառնար պատգամավոր, նոր սկսեին

ՀՀԿ-ական պատգամավոր Արակ Դավթյանին համոզիչ չեն թվացել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից ԱԺ-ին ներկայացրած փաստարկները իր անմեղության մասին: ՛՛Հոգաբարձուների կողմից տրվել է մի անդամի, որ նա փոխանցի մյուս անդամին ու այսպես: Եթե համապատասխան նպատակներով պիտի իրագործվեր, ապա միանգամից պիտի փոխանցվեր՝ առանց պարոն Օսկանյանի հաշվեհամարին մուտք գործելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավթյանը: Ըստ նրա՝ […]

Հայրիկյանը Օսկանյանի ձերբակալությունը ահազանգ կհամարի

՛՛Վարդան Օսկանյանին առանձնապես ոչինչ չի եղել, նա պարզապես հավասարվել է մյուս 3 միլիոն քաղաքացիներին, ովքեր չունեն անձեռնմխելիություն: Այս առումով իրավիճակը ողբերգականացնել պետք չէ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:  Սակայն եթե Օսկանյանին կալանավորեն, ապա Հայրիկյանը դա կընդունի որպես ահազանգ և պարզ կլինի, որ ԲՀԿ-ական պատգամավորի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Ինչ վերաբերում է նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի