30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել. Վարդան Օսկանյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սիրիահայերի խնդիրներին: Նա նշել է նաև, թե ինչ պետք է անի  Հայաստանը սիրիահայերի համար: ‘Այսօր Հայաստանում հինգ հազարից ավելի սիրիահայեր կան, որոնք ապաստան են գտել հայրենիքում՝ հետևում թողնելով իրենց տներն ու գործերը: Նրանց և մեր մտքում հիմնականում երկու հարց կա՝ ե՞րբ […]

Հունգարիան որոշել է պարտքերը մարել օտարերկրյա քաղաքացիների միջոցով

Հունգարիայի իշխանություններն առաջարկում են մշտական բնակչի կարգավիճակ տրամադրել այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր 250 հազար եվրո արժողությամբ պարտատոմսեր կգնեն, տեղեկացնում է “The Wall Street Journal”-ը: Օրինագիծը, որը երկրին կօգնի մարել պետական պարտքը, առաջարկել է իշխող “Ֆիդես” կուսակցության պատգամավորների կողմից: Առաջարկությունը քննադատության է արժանացել Եվրամիության անդամների կողմից: Եվրոպացի քաղաքական գործիչներն այն անվանել են ԵՄ անդամության “շահագործում” եւ կարծիք […]

ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում

Ս.թ. նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական “ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառումը: Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանում ԱՄՆ եւ ՄԹ դեսպանությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Նոյեմբերի 5-6-ը, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, “Կոնգրես” հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի […]

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեծարեց Սենատի մեծամասնության ղեկավարին` որպես Հայ Դատի մեծ պաշտպան

Հոկտեմբերի 28-ին Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին մեծարեց կազմակերպության բարձրագույն եւ ամենահեղինակավոր` “Ազատության” մրցանակով: Ցավոք, սենատոր Ռիդը, երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով, չկարողացավ մասնակցել Հայ Դատի հանձնախմբի տարեկան հանդիսավոր միջոցառմանը: Սենատորի շարասյունը հայտնվել էր վեց ավտոմեքենաների խցանման մեջ Լաս Վեգասի ավտոմայրուղում: Բարեբախտաբար, սենատոր Ռիդը լրջորեն չէր վնասվել` բացի […]

“Զոհրաբյանի ու Օսկանյանի տեսակետները հաշիվ չեն”

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամվոր Սամվել Բալասանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԲՀԿ-ն բազմիցս է հայտարարել, որ այլընտրանք է, սակայն նրա՝ այդպիսին լինելը չի դրսևորվում ոչ մի կերպ: ‘ ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցությունն ինքնահռչակվել է որպես քաղաքական այլընտրանք, և արդեն հինգ ամիս է, ինչ փորձում է ձևավորել իր, ըստ էության, անցումային քաղաքական ինքնությունը (չի կարելի բացառել, […]

Ինչո՞ւ է փլուզվում ՀԱԿ-ը

Նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը միշտ էլ համոզված է եղել, որ ՀԱԿ-ը փլուզվելու է, նա երկար կյանք չունի: Սրա ապացույցը ներկայիս ճահճացած վիճակն է, երբ նախագահական ընտրություններին մի քանի ամիս է մնում, սակայն ՀԱԿ-ը դեռևս չի հայտարարել, թե արդյոք կառաջադրի իր սեփական թեկնածուին, թե ոչ:  Այս մասին Սադոյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նա հիշեց, […]

Տեր-Պետրոսյանի շանսը /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ, Հայաստանի իրականությունում` ընդդիմությունը փորձում է քաղաքական պատրանքի մթնոոլորտ ստեղծել: “Քաղաքական քայլերով պիտի հակաշիռ ստեղծեն իշխանությանը, բայց չի արվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Խառատյանը: Նա կարծում է, որ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու շանսերը նվազագույն են: Մանրամասները տեսանյութում:

Օբամայի նախընտրական շտաբը “բին Լադենից” նվիրատվություն է ընդունել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը նվիրատվություն է ստացել սպանված ահաբեկիչ Ուսամա բին Լադենի անունից, գրում է “WorldNetDaily”-ը: Իրականում գումարն ուղարկել են “WND” կայքի լրագրողները պակիստանյան սերվերից` ցույց տալու համար, որ Օբաման նվիրատվություններ է  ստանում արտասահմանից, ինչը, սակայն, արգելված է: Նրանց հաջողվել է Օբամայի շտաբին  2 անգամ ոչ մեծ գումարներ ուղարկել: “Գործունեության տեսակը” բաժնում լրագրողները […]

“Հաստատ ջեբերներդ մի բան կա”. Շմայսը` Խոսրով Հարությունյանին

Քիչ առաջ խորհրդարանում 2013 թվականի պետբյուջեի նախագծով ոստիկանության հատկացումների քննարկման ժամանակ, երբ  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը արագաչափերի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, բարձրախոսի հետ կապված տեխնիկական խնդիր առաջացավ: Խոսրով Հարությունյանը մի քանի րոպե ստիպված սպասեց, մինչ բարձրախոսից լսվող աղմուկը վերանա: Մինչ Խոսրով Հարությունյանը փորձում էր իր հարցն ուղղել, քննարկմանը ներկա ԱԺ […]

Բեռլինում հայերն ու ալեւիները բոյկոտելու են Էրդողանի դեմ

Վաղը հազարավոր ցուցարարներ պատրաստվում են բոյկոտել  Թուրքիայի վարչապետի այցը Բեռլին: “Այսուհանդերձ, երբ Էրդողանն իր ոտքը դնի գերմանական հողի վրա, մենք բոյկոտելու ենք նրա այցի դեմ”, -նման հայտարարություն է տարածել Գերմանիայի ալեւիների համայնքի գլխավոր քարտուղար Ալի Դողանը եւ նշել, որ ալեւիական համայնքը դուրս է գալու փողոց: Հայերը եւս վաղը ցույցի են դուրս գալու: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի