30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսկանյանական դիլետանտիզմն ըստ Շարմազանովի

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս հերթական քննադատությունն է արտահայտել ՀՀ իշխանությունների հասցեին` արտաքին քաղաքականության վերաբերյալ: Արդյո՞ք այդ քննադատություններն առարկայական են, թե ներքաղաքական տիրույթում են ու էժանագին պոպուլիզմ:  “Օսկանյանը, “զարմանքով արձանագրում է” եւ չի հասկանում ներկայիս ԱԳ նախարարի` ասիական, աֆրիկյան եւ լատինամերիկյան այցերի կարեւորությունը: Իհարկե “անհասկանալի” կլինի, քանզի իր պաշտոնավարման […]

Հալեպում 7 հայ է գերի ընկել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, երեկ` հոկտեմբերի 29-ին,  Հալեպի մոտակայքում պատանդ են վերցվել հայազգի Կարո Փամփալյանը, Արսեն Արոյանը, Լեւոն Զեյթունյանը, հայր եւ որդի Բաշար եւ Ժորժ Ռաբաթները, ովքեր Սիրիայում բնակվող հին հայերից են: Եվս 2 պատանդների անուններ ճշտվում են:

Վաղ թե ուշ Ադրբեջանը եւս ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Լ. Մելիք-Շահնազարյան

“Խոսելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւի  ամսին մենք մոռանում ենք, որ այս տարի նմանատիպ երեւույթ արդեն եղել էր` 2012-ի մայիսի 17-ին ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի կողմից, սակայն տարբերությունն այն է, որ Ավստրալիայի օրենսդրությունը թույլ է տալիս առանձին նահանգին նմանատիպ բանաձեւ ընդունել, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ չի […]

Բոլորը գոհ են, բացի Տիմոշենկոյից

Ուկրաինայի նոր Գերագույն ռադան շատ “բուռն”, սակայն անվնաս կլինի գործող իշխանությունների` Ռեգիոնների կուսակցության համար, որը, ըստ նախնական տվյալների, պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, հաղորդում է “НТВ” հեռուստաալիքը: Ավելին, կուսակցությունը կարող է նույնիսկ խորհրդարան տանել իր նոր կողմնակիցներին, որոնց թվում է նաեւ հայտնի երգչուհի Տաիսիա Պովալին: Մյուս հայտնի ուկրաինուհու` Յուլիա Տիմոշենկոյի բացակայության պատճառով “Батькивщина” կուսակցությունը 2-րդ տեղում […]

Վարչապետը չի՞ գնա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ՌԴ  վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից չի առաջարկվել Ռուսաստանի ԿԲ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը: Նշենք, որ այսօր մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ ՀՀ վարչապետին նման առաջարկ է եղել: Մեր հարցին, թե ի՞նչ կանի վարչապետը, եթե լինի նման առաջարկ, արդյո՞ք կմտածի […]

Արմեն Աշոտյանը հիշում է

‎ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հիշել է, թե ինչերի միջով է անցել Հայաստանը և ինչեր են կատարվել վերջին տարիներին աշխարհում: Սակայն այս ամենին զուգահեռ Հայաստանը պահպանելու է իր պետականությունը: ‘5 տարի. փորձությունների ճանապարհով դեպի ուժեղ պետություն և արժանապատիվ քաղաքացի Հայացք եմ նետում 2008-ից առ այսօր մեր` միասին անցած ճանապարհի մասին: […]

Ընդդիմությանը թվում է, որ իրենք ամենախելացին են. Ռոբերտ Մելքոնյան

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը զարմանում է, թե ինչու են ընդդիմադիր քաղաքական գործիչները, լրագրողները կարծում, թե իրենք ամենախելացին են, իսկ իշխանական թևի ներկայացուցիչների թվում խելացի մարդ չկա: Այս մասին Մելքոնյանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում: ‘Ժողովուրդ, իմ շատ սիրելի ու հարգելի ժողովուրդ, լավ այս ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր լրագրողներին, ինչո՞ւ է թվում, որ ամենա-ամենա խելոքն իրենք են, […]

Որոշ մարդիկ հղփացել են. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ նախաքննության խնդիրների հաջող լուծումն առավելապես պայմանավորված է այս ոլորտում դատախազական հսկողության բացառիկ գործառույթի պատշաճ իրացումով, Նախագահը դատախազության գործունեության մեջ առանձին հանցատեսակների դեմ պայքարում նկատելի դրական տեղաշարժի մասին խոսելուց բացի, […]

Նաիրա Զոհրաբյանը նշեց ՀԱԿ-ի հետ համագործակցության շրջանակը

Տարբեր հարցերի եւ  նախագծերի, շուրջ,   որտեղ կլինեն ընդհանուր շահեր եւ տեսլականներ  հատկապես խորհրդարանական ֆորմատում, ԲՀԿ-ն կհամագործակցի ցանկացած քաղաքական ուժի հետ: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Մասնավորապես, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին հարցին Նաիրա Զոհրաբյանն ասել է. ”ՀԱԿ-ը ներկայացրել է ԸՕ փոփոխությունների նախագիծ, որտեղ մեզ համար բավականաչափ ընդունելի դրույթներ […]

“Ոչ Էրդողանի իսլամական կառավարությանը”. Թուրքիայում բախումները չեն դադարում /վիդեո/

Այսօր՝ Թուրքիայի Հանրապետության տոնին, Անկարայում առավոտից սկսած բախումները չեն դադարում: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ: 5000 ոստիկան փորձում է հսկել իրավիճակը՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Բողոքն ուղղված է Էրդողանի կառավարության դեմ: Մի շարք  կազմակերպություններ, որոնք սատարում են  ընդդիմադիր “Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը”, պահանջում են կառավարության հրաժարականը՝ “Ոչ Էրդողանի իսլամական կառավարությանը”, “Մենք Աթաթուրքի զինվորներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի