30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ը մերժում է վարչապետի հրավերը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով “վճռական գործողությունների” պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների։ Այսպես կոչված “կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի” նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը։ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. Մեր պաշտոնական փաստաթղթերում ի սկզբանե […]

Սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն իրատեսական է. նախարար

2013թ  սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իրատեսական է համարում: “Այսօր ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի համար հատկացված են միջոցներ: Չի իրականացվում որեւէ ծրագրի կրճատում”,-ասաց նախարարը, անդրադառնալով  Henaran.am-ի այն դիտարկմանը, թե բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից մատնանշվեց այն փաստը, որ ոլորտում ավելացումներ չկան: Արտեմ Ասատրյանի խոսքով, 2009թ-ին կառավարությունը սոցիալական ոլորտի […]

ՀԱԿ-ի վարկանիշն ու ԲՀԿ-ի հետ ֆլիրտը

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ-ի վարկանիշի անկման մասին` առաջ քաշելով երկու հնարավոր տարբերակ: ‘Հետաքրքիր է, ՀԱԿ-ի վարկանիշն առավել սրընթաց անկում ապրեց իշխանությունների հետ երկխոսությա՞ն ժամանակ, թե՞ ԲՀԿ-ի հետ ներկայիս քաղաքական ֆլիրտի պատճառով :)’,-գրել է նախարարը:

Հովիկ Աբրահամյանը Չեխիայում հանդիպումներ է ունեցել

Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ էր : Ողջունելով ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին ` Չեխիայի արտգործնախարարը կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու առումով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա կարեւորեց Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը եւ […]

Մեքսիկայի խորհրդարանում նախաձեռնել են հուշարձանների վերաբերյալ օրենսդրության փոփոխություն

Մեքսիկայի “PAN” կուսակցությունն երկրի օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատում հանդես է եկել հուշարձանների տեղադրումը համակարգելու վերաբերյալ նախաձեռնությամբ` Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանի տեղադրման շուրջ ծագած հակամարտության նման կոնֆլիկտներից խուսափելու համար, տեղեկացնում է  “Azteca Noticias”-ը: Պատգամավոր Ադրիանա Գոնսալեսը հանդես եկավ “Հուշարձանների, հնագիտական, մշակութային, պատմական վայրերի Դաշնային օրենքի” բարեփոխման նախաձեռնությամբ, որում առաջարկվում է ստեղծել տեխնիկական խորհուրդ` կազմված գիտնականներից, պատմաբաններից և մարդու իրավունքների գիտակներից: Վերջիններս կվերանայեն Դաշնային կառավարության, Դաշնային […]

Օբաման եւ Ռոմնին` 4-ամյա երեխայի սթրեսի պատճառ /վիդեո/

Համացանցում իսկական հիթ է դարձել մի տեսանյութ, որում փոքրիկ աղջիկը “դժգոհում” է ԱՄՆ նախագահի թեկնածուներից, հաղորդում է “ntv.ru”-ն: Տեսանյութի հերոսուհին 4-ամյա Էբբի Էվանսն է: Մոր հարցին, թե ինչու է նա լաց լինում, երեխան պատասխանում է, որ հոգնել է Բրոնքո Բամմայից` նկատի ունենալով Բարաք  Օբամային, եւ Միթ Ռոմնիից: Մայրը փորձում է հանգստացնել երեխային` ասելով , որ ընտրությունները […]

Մեքսիկական մամուլի հրապարակումները` Ալիեւի արձանի վերաբերյալ

Ստորեւ ներկայացվում է մեքսիկական մամուլից արված լրաքաղը` Մեխիկոյում տեղադրված Հ. Ալիեւի հուշարձանի վերաբերյալ: Մեքսիկական առաջատար մամուլը խստորեն քննադատության է ենթարկում Մեխիկոյում ադրբեջանական երկու հուշակոթողների գոյության փաստը: Այդ գործընթացը շարունակվում եւ ծավալվում է մինչեւ օրս: Խնդրին անդրադարձել է Մեքսիկական “Excelsior”-ը: Իր հոկտեմբերի 23-ի “Շարունակվում է բանավեճը Հեյդար Ալիեվի արձանի շուրջ” վերնագրով հոդվածում գրում է /ներկայացվում է կրճատումներով/. Արձանը մայրաքաղաք Մեխիկոյի կառավարության եւ նույն քաղաքում Ադրբեջանի դեսպանության միջեւ […]

“0 comment”. ԲՀԿ-ն չի մեկնաբանելու

ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստի վերաբերյալ ԲՀԿ քաղաքական խորհրդի կողմից որեւէ մեկնաբանություն չի արվելու: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Մեր դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի լռությունը, արդյոք ԲՀԿ-ն խուսափում է ինչ-ինչ քաղաքական հարցերի պատասխաններից, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.”Դա պայմանավորված է նրանով, որ չենք ցանկանում որեւէ մեկնաբանություն անել: Ես պատասխանեցի` ԲՀԿ քաղաքական խորհրդի […]

“Սենդի” փոթորկի զոհերի թիվը հասել է 135-ի /վիդեո/

ԱՄՆ-ում առնվազն 74 մարդ է զոհվել “Սենդի” փոթորկի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է “Fox News”-ը, սպասվում է, որ զոհերի թիվը դեռեւս կավելանա, երբ փրկարարներն աղետի հետեւանքները վերացնելիս լինեն: Փոթորկից տուժել են տասնյակ նահանգներ: Ամենից շատ տուժել են Նյու Յորքը եւ Նյու Ջերսին: Միայն Նյու Յորք քաղաքում, ըստ  “NY Daily News”-ի, 32 մարդ է զոհվել: Փակվել էին բոլոր […]

Վարչապետը զրույց է ունեցել նախագահի հետ

՛՛Ես ՀՀ նախագահի հետ զրույց եմ ունեցել կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու համար: Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում,  մեզ չի բավարարում՛՛,-այս հայտարարությամբ այսօրվա կառավարության նիստն սկսեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Վերջինս հայտնեց, որ նախագահը պահանջում է վճռական գործողություններ՝ շոշափելի և տեսանելի փոփոխություններ ունենալու համար: Այս պատճառով վարչապետը վաղը հրավիրել է Կոռուպցիայի դեմ պայքարի նիստ: Ըստ Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի