17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘Ազատ դեմոկրատներ’-ը հյուրընկալել էր ԲՀԿ-ին

Այսօր հանդիպել ու ԲՀԿ-ի առաջարկներն են քննարկել ‘Ազատ դեմոկրատներն’ ու ԲՀԿ-ը: ‘Ազատ դեմոկրատներից’ բանակցություններին մասնակցել են պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, իսկ ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Վերջինս խորհրդակցությունը արդյունավետ է գնահատել:

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԲՀԿ-ի առաջարկած երկու հարցերը, այն է` 100 տոկոս համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը:

‘100-տոկոսանոց համամասնական ընտրակագը կօգնի բարձրացնել դաշինքի քաղաքական կշիռը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի հիերաօլիգարխիկ համակարգը հնարավորինս հեռացնել քաղաքական դաշտից”,-ասել է Խաչատուր Քոքոբելյանը: Ի դեպ,  Henaran.am-ի հետ զրույցում օրերս Խաչատուր Քոքոբելյանը նշել էր, որ ԲՀԿ-ի այս քայլը քաղաքական տեխնոլոգիա է:

“Սա ես դիտարկում եմ այս փուլում որպես զուտ քաղաքական տեխնոլոգիա, որպեսզի քաղաքական ուժերի կոնսոլիդացիա  տեղի ունենա “Բարգավաճ”-ի շուրջ, որպեսզի նա իր շուրջը հավաքի որոշ ընդդիմադիր ուժերի”,-ասել է “Ազատ դեմոկրատների” առաջնորդը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ