30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը, Ծառուկյանն ու Քոչարյանը. Gallup-ի տվյալները

Հայաստանում Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակը նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 9-ից 20-ը 1067 քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցհարցում: Դրանց արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրին կազմակերպության հայկական գրասենյակի նախագահ Արամ Նավասարդյանն ու հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։ Ըստ հարցումների`քաղաքական գործիչներից ամենահեղինակավորը  Սերժ Սարգսյանն է (32%), այնուհետև Գագիկ Ծառուկյանը ( 29%), Ռոբերտ Քոչարայանը (9%), Րաֆֆի Հովհաննիսյանը […]

ԲՀԿ-ն ու ‘Ժառանգությունը’ դեռ մտածում են …

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռ չի որոշել, թե արդյոք կմասնակցի կառավարության  Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին: ‘Դեռ ժամանակ կա, մինչ այդ կորոշենք’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստի ժամանակ ԱԺ բոլոր խմբակցություններին հրավիրեց մասնակցելու վերոնշյալ նիստին: Վերջնական որոշում չի կայացրել նաև ‘Ժառանգություն’ խմբակցությունը: Սակայն, կուսակցության խոսնակ Հովսեփ […]

ՀԱԿ-ը որպես ինքնուրույն քաղաքական միավոր այսօր չկա. Դավիթ Շահնազարյան /վիդեո/

Հայ ազգային կոնգրեսը որպես ինքնուրույն քաղաքական գործոն այսօր չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Ավելին Շահնազարյանը չասաց եւ նշեց, որ ՀԱԿ-մասին մանրամասն իր գնահատականները հրապարակել է նախորդ հարցազրույցներում եւ առայժմ ավելացնելու ոչինչ չունի: Henaran.am-ի հարցին, թե ՀԱԿ-ի գոյությունը քաղաքական դաշտում ինչ-որ կերպ պահպանելու առումով արդյոք ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը այլընտրանք […]

Րաֆֆին հայտարարեց իր առաջադրման մասին /վիդեո/

՛՛Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին: Սա ես անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք, մեղք այսօրվա իրավիճակի համար և ուզում է մասնակցել դրա ապաքինման, թողության համար՛՛,-այս խոսքերով այսօր լրագրողներին ձեռքով բարևելուց հետո ասուլիսն սկսեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կոչ արեց, որ իրեն զորակցեն բոլոր այն […]

ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը

Parliamentmonitoring.am կայքի տվյալներով, հինգերերոդ գումարման ՀՀ ԱԺ նիստերից ամենաշատը`28 անգամ բացակայել է  ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նախկինում էլ ամենաշատ բացակայած պատգամավորների թոփում էր: Նա ընդհանրապես չի մասնակցել ԱԺ աշխատանքներին: ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը, համաձայն ներկայացված տվյալների, քիչ է զիջում իր խնամուն: Վերջինիս բացակայել է  22 անգամ: Ամենաշատ բացակայած պատգամավորների շարքում, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է […]

Փոթորիկը “բարձրացրեց” Օբամայի վարկանիշը

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հայտնել է իր աջակցությունը գործող նախագահ Բարաք Օբամային` առաջիկա նախագահական ընտրություններում: Իր դիրքորոշումը միլիարդատերը բացատրել է նրանով, թե ինչպես են իշխանություններն արձագանքել “Սենդի” փոթորկի հետեւանքները վերացնելու աշխատանքներին, գրում է “pravda.ru”-ն: Բլումբերգը նաեւ հայտնել է, որ իր որոշման վրա ազդել է նաեւ այն փաստը, որ Սպիտակ տան […]

“Օրինաց երկրի” համագումարը` դեկտեմբերի 22-ին

Երեկ երեկոյան տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Քաղխորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշում է ընդունել “Օրինաց երկիր” կուսակցության 11-րդ արտահերթ համագումարն անցկացնել սույն թվականի դեկտեմբերի 22-ին: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդին է ներկայացրել վերջերս  Ռուսաստանի Դաշնություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն […]

ՀԱԿ-ն արդեն այլ երկարատև կոնտրակտ ունի. Արմեն Աշոտյան

՛՛Ճիշտ է: ՀԱԿ-ն արդեն այս տարվա թատերաշրջանի համար այլ երկարատև կոնտրակտ ունի, այլ իմպրեսարիո, այլ գովազդատուներ և հյուրախաղերի խիտ ժամանակացույց՛՛,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի մերժումը վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հրավերին: Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության երեկվա նիստում հրավիրեց ընդդիմադիր բոլոր ուժերին մասնակցել կոպուպցիայի դեպ պայքարի նիստին, սակայն ՀԱԿ-ն այսօր հայտարարություն էր […]

Նախագահական ընտրություններին դեռ 100 օր կա, հնարավոր է ցանկացած զարգացում

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ  ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը պայմանավորում է իր կողմից առաջադրված հարցերի շուրջ քաղաքական ուժերի համախմբման հնարավորությամբ եւ վերջնական դիրքորոշում կհայտնի միայն այդ հարցի հստակեցումից հետո: Արդյո՞ք ՀՅԴ-ի որոշումը  կարող է պայմանավորված լինել նաեւ ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ եռանկյունում տեղի ունեցող գործընթացներով ու հնարավոր զարգացումներով: Այս հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության […]

Կարեն Ավագյանը` թույլ, ճղճիմ, ստոր ու մանր նորելուկներին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` կոչ անելով քաղաքական քննարկումներն անձնական դաշտ չտեղափոխել: ‘Քաղաքական քննարկումներն անձնական դաշտ տեղափոխելը բնորոշ է քաղաքական դաշտ ներդրված լրտեսներին։ Անձնական վիրավորանքների տակ թաքնվելը և ոչ բացահայտ հանդես գալը բնորոշ է թույլ, ճղճիմ, ստոր ու մանր նորելուկներին’,-գրել է պատգամավորը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի