11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Նաիրա Զոհրաբյանը հունից հանեց Հրայր Թովմասյանին/վիդեո/

Այսօր հրավիրված ԱԺ լսումներին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար ընդունելի չէ նախարարի այն տեսակետները, որ դատապարտյալների խեղման փաստերը կան ու կլինեն:

Ի պատասխան` արդարադատության նախարարն ասաց, որ եթե լրագրողն է փորձում ընդհանուր խոսքից հանել մի բառ, մի նախադասություն, որ սենսացիա առաջացնի, հասկանալի է, իսկ երբ դա անում է պատգամավորը, առնվազն զարմանալի է եւ ընդունելի չէ:

“Պարոն նախարար, պետք չէ ինձ ցուցումներ տալ, դուք ավելի լավ է իմ հարցին պատասխանեք”: Այստեղ տեղի տվեցին Հրայր Թովմասյանի նյարդերը, ով ասաց. “Տիկին Զոհրաբյան, ես եմ եկել ձեզ մոտ հյուր, եւ որպես տանտեր` պահպանեք էթիկայի կանոնները, թողեք, որ ես վերջացնեմ, նոր ձեր դիտարկումները կասեք”:

Գործընկերուհուն օգնության հասավ պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով ընդհանուր ակնարկեց, որ հարկավոր չէ լարվել  եւ պետք է շարունակել քննարկումները:

Հիշեցնենք, օրենսդիրում քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ  լսումներ են:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ