14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Զուրաբյանն ու Ռուստամյանը չբացառեցին միասնական թեկնածուով հանդես գալը

ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև ընդհանրությունները մեծ են, այս 3 ուժերն էլ հասկանում են, որ պետք է իրավիճակ փոխել երկրում: Այս մասին այսօր ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Վերջինս նշեց նաև, որ ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի միջև ընդհանրություններն ավելի շատ են, քան տարաձայնությունները, ըստ այդմ էլ, պատգամավորի խոսքով` ‘շատ նորմալ զրույց եղավ’:

Զուրաբյանը չբացառեց նաև, որ այս համագործակցությունը կարող է վերաճել նրան, որ նախագահական ընտրություններում համաձայնեցված գործողություններ լինեն: Լրագրողների հետ զրուցեց նաև ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Լրագրողների հարցին, թե արյդոք ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ  հանդիպումներից հետո նա բացառում է միասնական թեկնածուով հանդես գալը, Ռուստամյանը պատասխանեց, որ չի բացառում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ