Հայաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետների կորուստ կա. սոցիոլոգ
‘Մի երկիր, որն ունի լուրջ արտահոսք, չեն իրականացվում ուսումնասիրություններ՝ հասկանալու համար՝ ով է գնում, ինչու, երբ են հետ գալու, ինչ պայմաններում ետ կգան: Արտագաղթի համար սա մեծ խնդիր է, և այդ հարցերի պատասխանները պետք է իմանալ այս խնդրի լուծման համար՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը հավելեց, որ փոխվել է երիտասարդ միգրանտի սոցիալ- տնտեսական պատկերը, միևնույն ժամանակ նվազել է երիտասարդ միգրանտների քանակը:
՛՛Նախկինում եթե խոպան էին գնում, հիմա բարձր որակավորում ունեցող մասնագետների կորուստ կա՛՛,-նշեց սոցիոլոգը: Հայրապետյանը հավելեց, որ հաճախ մարդիկ, օրինակ՝ երիտասարդ կանայք հեռանում են հայրենիքից տեղում եղած կարծրատիպերի պատճառով:
Միգրացիայի դեմ բավական հաջող են պայքարում Շվեդիան ու Ֆրանսիան, սակայն, ՄԱԿ-ի փորձագետի խոսքով՝ նրանք կարողացել են հաջողության հասնել, քանի որ բավական շատ ներդրումներ են անում այդ ծրագրերի ուղղությամբ: