08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում Հիլարի Քլինթոնին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել սիրիահայ համայնքին

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերնը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սիրիահայ համայնքին օժանդակելու նպատակով: Ինչպես “Արմենպրեսս”-ին են տեղեկացրել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նամակում կոնգրեսականը մասնավորապես նշել է, որ Սիրիայի հայ եւ այլ քրիստոնյա համայնքները դարձել են ծավալվող հակամարտության զոհեր:

“Սիրիայի եւ մասնավորապես Հալեպի հայ համայնքը ձեւավորվել է Հայոց ցեղասպանութան վերապրանծների եւ նրանց ժառանգների կողմից: Մինչդեռ այսօր այդ համայնքը դարձել է բռնության եւ հակամարտության զոհ”,-գրել է կոնգրեսականը: Նա նաեւ շեշտել է Դեր Զորում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված եկեղեցու ավերման փաստը: “Կոչ եմ անում պետդեպարտամենտին պահանջել Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին` պաշտպանել փոքրամասնություններին եւ մասնավորապես հայ ու քրիստոնյա փոքրամասնություններին”,- Քլինթոնին գրել է Մաքգովերնը:

Կոնգրեսականը նաեւ շեշտել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը պետք է ապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները ամերիկահայերի եւ աշխարհի բոլոր հայերի կողմից հավաքագրված հումանիտար օգնությունը սիրիահայ համայնքին հասցնելու համար:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ