13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեւո՞նի, թե Եվգենի Կուրղինյանի դիմակով է բանակցել Զուրաբյանը

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Հարությունյանը իր էջում գրառում է արել, որտեղ մեկնաբանել է ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի երեկվա հանդիպումը:

‘Լեւոն Զուրաբյանը ժամանակին, երբ ‘Հայաստանի Հանրապետություն’ թերթում ՀՅԴ-ի դեմ հոդվածներ էր գրում, ստորագրում էր` Եվգենի Կուրղինյան: Թե այդ ծածկանվան տակ ինչ էր թաքնված, մեկ ինքը գիտե, մեկ էլ նրա համար ծածկանուն հորինողը, բայց որ այսօր այն ժամանակվա քաղբանտարկյալ, իսկ ներկայումս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպմանը նա ներկայացել է ոչ թե Կուրղինյան, այլ Զուրաբյան ազգանունով, դա փաստ է: Մնում է հասկանանք, թե ո՞ր դիմակով է բանակցել` Լեւոնի՞, թե՞ Եվգենիի’,-գրել է օգտատերը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը երեկ քննարկել էին ՀՅԴ-ի առաջարկած յոթ կետերը: Հանդիպումից հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում չէին բացառել, որ նախագահական ընտրություններում նրանք կարող են մեկ միասնական թեկնածուով հանդես գալ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ