30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահի հանձնարարականները շատ տեղին են եւ մի քիչ էլ ուշացած. Հովիկ Աբրահամյան

“Ես շատ նորմալ եմ համարում, որ վարչապետը ուզում է համագործակցել քաղաքական ուժերի հետ եւ գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ մենք բոլորս միասնական պիտի պայքարենք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով վարչապետի առաջարկին` քաղաքական ուժերի մասնակցությամբ հակակոռուպցիոն խորհրդի նիստ հրավիրելու մասին: Նա շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեծ անելիք ունի նաեւ ԱԺ-ն […]

Հովիկ Աբրահամյանը չի բացառում

“Ես ունեմ բավականին մեծ փորձ եւ չի բացառվում , որ ես ղեկավարեմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀՀԿ շտաբի ղեկավարի մասին հարցին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա միաժամանակ նշեց, որ այդ հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել: Հարցին, թե ՀՀԿ-ում շտաբի պետի ղեկավարի համար Հովիկ Աբրահամյանին այլընտրանք կա՞, ԱԺ նախագահը պատասխանեց. “Այլընտրանք միշտ […]

Գերմանական մամուլը` Ադրբեջանի եւ Գերմանիայի կուսակցություններից մեկի կապի մասին

Հովանավորական շահախարդախ գործարք` ՔԴՄ-ի բադեն-վյուրթթեմբերգյան երկրամասային կազմակերպությունում: Ադրբեջանը համաֆինանսավորում է ՔԴՄ երիտասարդական կազմակերպության երկրամասային համագումարը: Երբ Բադեն-Վյուրթթեմբերգի երկրամասային ՔԴՄ-ի երիտասարդական կազմակերպության 11500 անդամներն օրերս ծանոթացան նոյեմբերի 10-ին կայանալիք երկրամասային համագումարին մասնակցելու հրավերի տեքստին, ոմանք քիչ չզարմացան: Քանի որ երկրամասային կազմակերպության ղեկավար Նիկոլաս Լյոբելը շուրջ 300 պատվիրակներին եւ 200 հյուրերին քառագույն ծանուցաթերթիկով հրավիրում էր Բուլդեսլիգայի TSG 1899 […]

Կայացավ ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի Խորհրդի 11-րդ նիստը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասնմեկերորդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց  Խորհրդատվական խմբի նորանշանակ […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ /վիդեո/

Չեխիայից  վերադառնալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ինքնաթիռում հանդիպել է  ՀՀ երկրորդ նախահգահ Ռոբերտ Քոչարյանին եւ զրույց ունեցել նրա հետ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: “Այո մենք վերադարձել ենք նույն ինքնաթիռով: Ես պատվիրակության հետ միասին ինքնաթիռում նստած էի եւ ներս մտավ պարոն Քոչարյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ […]

Թուրքիայի նախագահին թունավորել են

Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի մարմնի էքսգումացիայի արդյունքների մասին: Նախկին նախագահը մահացել է 1993-ին սրտի կաթվածից` ըստ պաշտոնական տվյալների, սակայն այժմ պարզվել է, որ նրան թունավորել են: Բժշկական դատափորձաքննությունը պարզել է, որ Օզալի հյուսվածքների նմուշում ուժեղ թույնի զգալի քանակություն կա, գրում է “дни.ру”-ն: 1993-ի ապրիլի 17-ին Ադրբեջան այցելելուց հետո  մահացած […]

Սկանդալ վերաքննիչ դատարանում. Տիգրան Առաքելյանը կմնա անազատության մեջ /լրացված/ /վիդեո/

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ երիտասարդների գործը: Հիշեցնենք, որ նրանք անցյալ տարի օգոստոսին բախում են ունեցել ոստիկանների հետ եւ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման: Նրանցից այս պահին կալանավորված է միայն Տիգրան Առաքելյանը: Ժամը 13-ին կայանալիք նիստը հետաձգվեց 40 րոպեով, քանի որ պետական մեղադրողը չի ներկայացել դատարան: Դատարանի շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպում ՀԱԿ երիտասարդները` […]

Խնամիությունը մի կողմ, քաղաքականությունը` մյուս /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի միջեւ քաղաքական տարաձայնությունները չեն ազդել երկու գործիչների հարաբերությունների վրա` քաղաքական հարթությունից դուրս: Այս մասին այսօր Henaran.am-ի հարցին ի պատասխան, ասաց Դավիթ Շահնազարյանը: “Քաղաքական տարաձայնությունները մի կողմ, ազգակցական-բարեկամական կապերը մի կողմ: Դրանք տարբեր հարաբերություններ են”,-ասաց ՀԱԿ նախկին անդամը: Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանին եւ […]

Ում հետ կհամագործակցի Դավիթ Շահնազարյանը

ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնզարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքական ներկա իրավիճակից ելքը տեսնում է միայն քաղաքացիական հասարակության համախմբման միջոցով: Henaran.am-ը Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց, հնարավոր է արդյոք համագործակցություն Դավիթ Շահնազարյանի եւ “Ժառանգության”, ինչպես նաեւ “Ազատ դեմոկրատների” միջեւ, որոնք եւս ինչպես հայտնի է, հիմնական շեշտադրումն անում են քաղաքացիական հասարակության հետ համագործացկության վրա եւ […]

Սաակաշվիլիին կզրկեն նահանգապետեր նշանակելու իրավասությունից

Վրաստանի կառավարությունն այսօր կայանլիք նիստին կքննարկի մի օրինագիծ, ըստ որի նահանգապետեր կնշանակի ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Այդ մասին մինչ կաբինետի նիստի սկիզբը լրագրողներին է հայտարարել տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների հարցերով նախարար Դավիդ Նարմանիան, գրում է “Интерфакс”-ը: “Տարածքային նահանգապետերը կառավարության ներկայացուցիչներն են եւ կատարում են այն նախագծերի համակարգումը, որոնք իրականացնում են  տարբեր նախարարությունները: Այդ պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի