17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ն հավատարմության երաշխիք չի տվել (վիդեո)

ԲՀԿ-ը ու ՀԱԿ-ը քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում արդեն հանդիպել ու քննարկել են ԲՀԿ-ի առաջարկները: ԲՀԿ-ը նաև միացել է ՀԱԿ-ի կողմից կազմակերպած ստորագրահավաքին արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ: Այսօր լրագրողները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ՀԱԿ-ը վերաբերում նրան, որ Գյումրիում կայանալիք լրացուցիչ ընտրություններին ԲՀԿ-ի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և տեղի կառույցը սատարելու են ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանին և ոչ թե ՀԱԿ-ի թեկնածուին:

՛՛Մենք լսել ենք մամուլից, ինչպես է բացատրել ԲՀԿ-ն. դա տեղական կառույցի որոշումն է, բայց ամեն դեպքում մենք կարծում ենք, որ նման որոշումը չի նպաստելու համախմբմանը, որ մենք ստեղծել ենք վերջին օրերին՛՛,-պատասխանեց պատգամավորը:

Մտավախություն չունի՞ ՀԱԿ-ն արդյոք, որ մի օր կարող է ԲՀԿ-ից էլ հիասթափվել հարցին, Զուրաբյանը արձագանքեց, որ համագործակցությունն այսօր ընթանում է, սակայն քաղաքականության մեջ մշտապես առաջնորդվում են շահերը և քաղաքական հավատարմության մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է:

՛՛ Այն համագործակցությունը, որ այսօր ծավալվում է, ինչ-որ հույսեր ներշնչում է: Մենք ոչ թե խոսքերին ենք հավատում, կամ հավատ ընծայում որևէ ուժերի նկատամամբ, ոչ, դա բացարձակ անիմաստ բան է քաղաքականության մեջ:

Թե ինչ կլինի վերջում, ոչ ոք չի կարող երաշխիք տալ: Եթե շանս կա քաղաքական ուժերի համախմբման, արդյո՞ք մենք դա չպետք է նախաձեռնենք՛՛,-ասաց Զուրաբյանը և հավելեց, որ ոչ ոք հավատարմության երաշխիքներ միմյանց չի տվել: Դիտարկմանը, որ մի քանի ամիս առաջ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին որակում էր որպես քրեաօլիգարխիկ ուժ, ինչպես է հիմա համագործակցում նրա հետ, Զուրաբյանն արձագանքեց. ‘Մենք ԲՀԿ-ին ոչ թե համարել ենք քրեաօլիգարխիկ, այլ համարել ենք քրեաօլիգարխիկ ռեժիմի մաս: Եթե նա պոկվում է ռեժիմից, դադարում է լինել դրա մի մասը’:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ