29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ն ոգևորել է Աշոտյանին

ԿԳՆ Արմեն Աշոտյանը ուրախ է, որ ԲՀԿ-ը սկսել է հետաքրքրվել կրթության և գիտության ոլորտի հիմնախնդիրներով: Նախարարը հուսով է, որ այդ հետաքրքվածությունը քաղաքական դրդապատճառներ չունի: ‘ԲՀԿ-ական որոշ պատգամավորների վերջերս արտահայտած մտահոգություններն ու հետաքրքրվածությունը գիտության և կրթության հարցերով ոգևորիչ են և հուսադրող: 1 տարի լինելով Աժ-ում գլխադասային հանձնաժողովի նախագահ և 3.5 տարի նախարարության ղեկավար՝ առիթ եմ ունեցել […]

Րաֆֆին վիրավորված չէ ‘Ազատ դեմոկրատներից’

‘Իրենց թեկնածուները եկան մեր ցուցակով քաղաքական, բարոյական տարբեր պարտավորությունների համալիրի արդյունքում, եւ այդ պարտավորությունները չհարգվեցին ու խախտվեցին: Այդ խմբից գոնե մեկը` պարոն Արզումանյանը, շատ լավ պատգամավոր է, բայց դիվանագիտությունը պետք է ճշմարտությամբ սիրի’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսելով  ‘Ազատ դեմոկրատների’ հետ նախկինում եղած համագործակցության մասին: Ըստ Հովհաննիսյանի` այդ համագործակցութան չեղյալ հայտարարումը […]

Օբամայի համար մեկ ենթական շփոթել է նրան Բիլլ Քլինթոնի հետ /վիդեո/

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը համալրել է իր կողմից թույլատրված “անհեթեթությունների հավաքածուն”: Այս անգամ նա “գերազանցել” է ինքն իրեն: Եթե նախկինում Բայդենը մոռանում էր պատմական փաստերը կամ քաղաքական գործիչների անունները, ապա այս անգամ նա մոռացել է իր անմիջական ղեկավարի` Բարաք Օբամայի անունը` շփոթելով նրան Բիլլ Քլինթոնի հետ, գրում է “The Daily Mail”-ը: Միջադեպը տեղի է ունեցել […]

Տեր-Պետրոսյանին համոզում են

ՀԱԿ-ը թեկնածուի դեֆիցիտ չունի, սակայն նախընտրելի թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: ՀԱԿ-ն ամեն ինչ անում է, որ հենց Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Առաջին նախագահի առաջադրման մասին դեռևս հայտարարություն չանելը պետք չէ որպես ձգձգում գնահատել: ՛՛Դա պետք չէ գնահատել որպես ձգձգում, ավելորդ շտապողականությունը տեղին […]

ՀԱԿ-ԲՀԿ. ի՞նչով է պայմանավորված համագործակցությունը

՛՛Առաջիկա քաղաքական խնդիրները կախված են լինելու ոչ կուսակցությունների, ոչ էլ անհատների ցանկություններից, այլ խնդրի դրվածքից՝ ինչ է ուզում մեր հասարակությունը՛՛,-այսօր լրագրողներին ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Վերջինիս խոսքով՝ Հայաստանն այսօր տագնապային իրավիճակում է գտնվում, քանի որ արտագաղթը գնալով ավելի մեծ թափ է առնում: Այս խնդրին լուծում տալու համար ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել […]

11-ամյա երեխան ահաբեկչության զոհ է դարձել Թուրքիայում

Թուրքիայի հարավ-արեւելքում մեքենայի մեջ տեղադրված ռումբ է գործարկվել` ոստիկանական մեքենայի անցնելու պահին: Դեպքի վայրին մոտ հարսանեկան արարողություն է ընթանալիս եղել, ինչը 11-ամյա տղայի մահվան պատճառ է դարձել: Եվս 18 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, հաղորդում է “AFP”-ը: Թուրքական իշխանություններն ահաբեկչության մեջ մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին, ովքեր բազմիցս իրականացրել են […]

Կառավարությունը շշմեցրել է

՛՛Շշմած եմ մեր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից, ծաղր է ժողովրդի ու քաղաքացու նկատմամբ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետի հրավիրած կոռոպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին: Հիշեցնենք, որ նիստին հրավիրված էին ինչպես մյուս խմբակցությունները, այնպես էլ ՀԱԿ-ը, սակայն վերջինս մերժել էր այդ հրավերը: Մանուկյանը նշեց, որ Հայաստանը 10 տարի […]

Մենք ապահովելու ենք մրցակցային հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին վարչապետը նշել է. “Իմ խորին համոզմամբ՝ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից: Որքան ուժեղ լինեն Հայ ավանդական կուսակցությունները, որքան […]

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է

Երեկ` նոյեմբերի 4-ին մեկնարկել է թիվ 1 և 35 ընտրատարածքների  մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուների քարոզարշավը: Այն կշարունակվի մինչև նույեմբերի 30-ը։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին ԿԸՀ-ից: Երկու ընտրատարածքներում էլ լրացուցիչ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին: Նշենք, որ թիվ 1-ում կպայքարեն  ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ,  նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀԱԿ-ի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ […]

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանին թույլ չեն տվել այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման հարցերի վերաբերյալ հայտարարությամբ, գրում է “contact.az”-ին: Նա նշել է, որ Ադրբեջանում դեսպան նշանակվելուց հետո ի թիվս այլ վայրերի` ինքն այցելել է նաեւ Նախիջեւան եւ ծանոթացել տարածաշրջանի մշակութային ժառանգությանը: “Տարածաշրջանը բարդ պատմություն ունի, ինչն ազդել է կրոնական եւ մշակութային նշանակություն ունեցող վայրերի վրա: Լինելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի