Թինա Կանդելակին հաշվում է Սաակաշվիլիի փողերը
“Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերին հանգստացել է իտալական բարձրակարգ առողջարանում, որտեղ մեկ օր ապրելն արժե 1350 եվրո”,-հայտարարել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին: “Վրաստանի նախագահը հանգստացել է իր անձնական միջոցներով”,-պնդում է Սաակաշվիլիի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Կանդելակիի տվյալներով` Սաակաշվիլիի հանգիստը Մերանո քաղաքի “էսպաս Անրի Շենո” առողջարանում կազմել է շուրջ 15 հազար եվրո: Նախագահի հանգստին` իր բլոգում կատարած անդրադարձում Թինան նույնիսկ մաթեմատիկական հաշվարկներ է ներկայացրել: “Միխեիլ Նիլոլայեւիչին լսելով չէ, որ ճանաչում եմ. նա հաճույքների սիրահար է: Նա հաստատ չի խնայել իր հաճույքների համար, այդ ամենին գումարած մոտ 100 հազար եվրո է արժենում Թբիլիսի-Մերանո-Թբիլիսի թռիչքը` անձնական ինքաթիռով”,-գրում է Թինան:
Կանդելակին կարծում է, որ նախագահի շքեղ ծախսերը բոլորովին “չեն համապաասխանում նրա համեստ աշխատավարձին”: Սաակաշվիլիի ամսական աշխատավարձը 4720 լարի է, այսինքն` 90 հազար դոլար: “Ստացվում է, որ մեկ շաբաթ իտալական բնապատկերները վայելելու համար նա վատնել է իր կես տարվա աշխատավարձը”,-Կանդելակիի խոսքերն է մեջբերում “Эхо Москвы”-ն:
Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային եւս կասկածում են անհիմն ծախսեր անելու մեջ: Նա իր կնոջ, հարազատների եւ քաղաքական դաշնակիցների հետ 3 անգամ Լաս Վեգաս է այցելել: Նրա ճամփորդությունները մայրաքաղաքի բյուջեի վրա արժեցել են 30 հազար դոլար: