29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օբամայի յուրօրինակ մեթոդը զարմացրել է ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջ գիշերը շարունակել է աշխատել իր եւ ոչ միայն իր ընտրողների հետ` հեռախոսով: Վերընտրված  նախագահը դիմել է բնակչության հետ շփման անսովոր միջոցի: Քվեարկության ամենաթեժ պահերին նա որոշել է զանգահարել դեմոկրատների կողմնակիցներին, ովքեր  նախընտրական քարոզարշավի ընթացքում համաձայնել էին իրեն աջակցել: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց` կատարած աշխատանքի համար եւ հետաքրքրվել է` արդյոք նրանց […]

Պայթյուններ Դամասկոսում` նախագահական նստավայրի մոտ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` նախագահական նստավայրի մոտակյքում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է “Reuters”-ը: Ողջ թաղամասը հրետանային ռմբակոծության է ենթարկվել, հայտնի է, որ մի քանի մարդ է զոհվել, սակայն զոհերի ճշգրիտ թվի մասին կամ այլ  տեղեկություններ չեն հաղորդվում: Նշենք, որ այդ թաղամասը բնակեցված է ալավիներով` այն կրոնական աղանդը, որին պատկանում է նաեւ Սիրիայի նախագահ […]

Օբաման կրկին ԱՄՆ նախագահն է

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման եւս մեկ անգամ վերընտրվեց: Ներկա պահին նա հավաքել է 303 քվե` վերընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն, հաղորդում է “CNN”-ը: Հանրապետական Միթ Ռոմնիին բաժին է հասել 270 քվե: Ընտրությունների արդյունքների համաձայն` դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը Սենատում: Նրանք ունեն 49, իսկ հանրապետականները` 44 տեղ: Օբաման արդեն շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին  “Twitter”-ի իր […]

Հայրիկյանի խորհուրդը ԲՀԿ-ին քննադատողներին/վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին շահարկվող թեմային` ԲՀԿ-ի պատգամավորների այցը Հոկտեմբերի 27-ի դատապարտյալներին: “Աստվաշնչից ո՞վ ա վեր դասում իրեն: Չի ասում լավ կամ վատ դատապարտյալին չկա, Աստվածաշունչը ասում է պետք է այցելել հիվանդին եւ դատապարտյալին: ԲՀԿ-ին քննադատողներին խորհուրդ եմ տալիս հոգեւոր գրականություն կարդալ”,-ասաց Հայրիկյանը: Մանրամասները տեսանյութում:

Գեներալ Մանվելի ԱԺ աշխատասենյակը վերանորոգում են

Վերանորգման աշխատանքներ են տարվում ԱԺ գրադարանում եւ կաթսայատանը, որտեղ ջեռուցման համակարգն է փոխվում:  Henaran.am-ն այսօր խորհրդարանում ֆիքսել է, որ վերանորոգվում է նաեւ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աշխատասենյակը: Մեր լրագրողական հետաքրքրությունը տեսնելով, այնտեղ գտնվող աշխատակիցն արագ փակեց դուռը ու ասաց, որ աշխատասենյակում մարդ չկա: Նշենք, որ պատգամավորի աշխատասենյակը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում` օբսիդիանե սառնարանի պատճառով, […]

ԲՀԿ-ն խորհրդակցություններ կսկսի այլ կուսակցությունների հետ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու այլ քաղաքական ուժերի հետ` 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ: ‘Նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել և, բնականաբար, ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցության քաղխորհրդում այդ հարցի շուրջ մենք ունենում ենք քննարկումներ։ Ասեմ, որ այդ քննարկումներում կուսակցության քաղաքական խորհուրդը առաջնային […]

Երկու վճռորոշ ամիսներ ՊԵԿ-ի համար

Այս տարվա պետական բյուջեի եկամտային մասը 101 մլրդ դրամով համալրելու հարցը, ինչպես հայտնի է կառավարության եւ ՊԵԿ-ի միջեւ որոշակի անհամաձայնություններ էր առաջացրել: Մասնավորապես, ՊԵԿ-ը հավաքագրումների հետ կապված մտահոգություն էր հայտնել: Henaran.am-ն այսօր` ԱԺ հանձնաժողովներում եկող տարվա բյուջետային քննարկումներից հետ  ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվել է, թե կարողացա՞վ ՊԵԿ-ըհաջողություն գրանցել հավաքագրումների հարցում: “Օրենքը 875 միլիարդ  դրամ […]

Եթե չես ուզում ծաղրածու դառնալ… Գալուստ Սահակյանը` Արամ Մանուկյանին

“Եթե չես ուզում ծաղրածու դառնալ, մոդելները երբ ստեղծվում են, պիտի մասնակցել, տեսնել, ինչ քայլեր կարելի է իրականացնել եւ ըստ այդմ,  նոր որոշում կայացնել: Քաղաքական փիարը երբեմն նաեւ ձախողված իրավիճակում է գտնվում”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի երեկվա հայտարարությանը, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, […]

Սիրիացի ապստամբները սատարում են Ռոմնիին

Սիրիական Դարաա քաղաքի ընդդիմադիր ռազմական խորհրդի ղեկավար Ահմեդ Նիման հույս է  հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Միթ Ռոմնին, գրում է  “The Guardian”-ը: “Ես Ռոմնիին հաղթանակ եմ մաղթում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ասաց, որ կփորձի օգնել Սիրիային: Մենք ցանկանում ենք որ նա օգնի մեզ զենք ձեռք բերել եւ արգելել թռիչքները երկրի օդային տարածքում”,-հայտարարել է ապստամբների ղեկավարը` […]

Հովիկ Աբրահամյանը հանձնեց երիտասարդներին

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 6-ին նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի անդամներին հանդիսավոր պայաններում հանձնեց երիտասարդ խորհրդարանականի վկայականները: Շնորհավորելով ներկաներին ԵԽ անդամ ընտրվելու կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահն ասաց. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու առթիվ եւ մաղթում եմ արգասաբեր ու բեղմնավոր աշխատանք: Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ կարող եմ այդպես դիմել ձեզ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի