23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օլիգարխիան չի կարող երկար ժամանակ մնալ անորոշության մեջ

“Քաղաքական սակարկությունները կհանգուցալուծվեն նույնիսկ մինչեւ նախագահական ընտրությունները’’,-այսօր անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին,  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: ”Հաշվի առնելով Հայաստանի իրողությունները, մենք չենք կարող այնպիսի իրավիճակ ունենալ, երբ ընդհանուր օլիգարխիան կմնա անորոշության մեջ երկար ժամանակահատվածում: Պետք է որոշակիություն մտնի եւ այդ որոշակիությունը կմտնի հենց նախագահական ընտրությունների ժամանակ, նույնիսկ եթե այդ անորոշությունը պահպանվի ընտրությունների ընթացքում, հենց քվեարկության ավարտից հետ այդ անորոշությունը պետք է վերանա”,-կարծիք հայտնեց քաղաքագետը: Նրա խոսքով, այսօր որոշակի կոնֆլիկտ կա “դե ֆակտո” իշխանական երկու սեգմետների միջեւ, որովհետեւ “դե յուրե” թեեւ ԲՀԿ-ն այսօր իշխանության մաս չէ, շարունակում է տիրապետել նախկինում ունեցած ռեսուրսներին: “Այսօր մենք տեսնում ենք, որ “Բարգավաճ”-ը եւ նրա առաջնորդը հիմա էլ շարունակում են տիրապետել այն ոլորտներին, որին  նախկինում էլ էին տիրապետում: Այդ անորոշությունը կարող է որոշ ժամանակ տեւել, բայց ամեն դեպքում, ընտրություններից հետո, երբ  հստակցեվի, թե ով է նախագահը, ով վարչապետը, այդ մարդիկ չեն կարող լինել համակարգից դուրս եւ լուրջ կերպով ընդդիմանալ իշխանություններին: Նշանակում է , որ ինչ-որ համաձայնության պետք է գան կամ թարմացնեն իրենց  համաձայնությունը, իսկ առայժմ  առեւտուր անելու, մեկը մյուսին ճնշելու կամ շանտաժի ենթարկելու  ժամանակ կա”: Քաղաքագետը չբացառեց, որ  այդ պայմանավորվածությունը հենց նախընտրական փուլում ձեռք բերվի, որպեսզի որեւէ անկանխատեսելի զարգացումներ չլինեն: Հարցին, թե ինչ է պահանջում ԲՀԿ-ն, մեր զրուցակիցը պատասխանեց. ”Կարծես թե Ծառուկյանն ու իր շրջապատն ամեն ինչ ունեին եւ ֆորմալ պաշտոնը նրան գուցե պետք էլ չէր, միգուցե ԲՀԿ-ն վարչապետի պաշտոն է ուզում, բայց ավելի շատ կարծում եմ ԲՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի ավարտից հետո խուսափել խաղից դուրս վիճակ մղվելուց եւ որոշակի երաշխիքներ  կորզել ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանից”: Մյուս տարբերակն, ըստ քաղաքագետի կարող էլինել արտաքին գործոնը.“Հնարավոր է, որ ոչ թե ԲՀԿ-ն այլ Ռուսաստանն է ինչ-որ բան ուզում եւ չի ցանկանում ձվերը մեկ զմբյուղում պահել”: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, Էդգար Վարդանյանի խոսքով, եթե ՀԱԿ-ը կարողանար իսկապես  լինել լայն զանգվածների գաղափարների ներկայացուցիչը եւ սեփական ուժերին հավատար, անհասկանալի կլիներ նրա այսօրվա վարքագիծը, բայց իրականությունն այն է, որ այսօր դոմինանտ դեր ունի ոչ թե ՀԱԿ-ը, այլ` ԲՀԿ-ն, ինչը նշանակում է, որ ՀԱԿ-ը այլ ռեսուրս չունի, բայց եւ չի ցանկանում հեռանալ դաշտից եւ այդ կերպ է փորձում դաշտում մնալ եւ իր տեսակետից փոփոխությունների հասնել: Ստեղծված իրավիճակը, քաղաքագետի համոզմամբ, կարող է փոխել հասարակության այն ակտիվ հատվածը, որը բոլորովին նոր ձեւաչաձ կառաջարկի եւ հենց ինքը կստանձնի փոփոխություններ կատարելու պատասխանատվությունը.”Պետք է մի շարժում ձեւավորվի, որը նպատակ չունի իշխանության գալու, այլ նպատակ  ունի չեզոքացնելու կեղծիքի մեխանիզմը եւ ստեղծելու հավասար պայմաններ ընտրությունների անցկացման առումով”:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ