Ուրիխանյանը` իր հետ կատարվածի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ տեղի ունեցած պատահարին: Ուրիխանյանի խոսքով` ինքը չի խոչընդոտել ոստիկանության աշխատակիցների աշխատանքին:
‘Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրատվամիջոցներին, սակայն գտնում եմ, որ առանց որևէ հետևանքների շարքային պատահարի առթիվ համեստ անձիս շուրջ նման ուշադրություն կենտրոնացնելը տեղին չէ: Պարզապես ցանկանում եմ նշել, որ ոստիկանության աշխատանքներին որևէ կերպ չեմ միջամտել և ակնկալում եմ անկողմնակալ հետաքննություն: Տարածված տեղեկատվությունը, թե փորձել եմ ազդել ոստիկանների աշխատանքի վրա, իրականությանը չի համապատասխանում’-գրել է Ուրիխանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են “BMW X5″ մակնիշի 092 ՕՕ 11 համարանիշի և “Pajeri IO” մակնիշի 29 ՏՏ 629 համարանիշի ավտոմեքենաները: “BMW X5″-ը վարել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ուրիխանյանը, իսկ “Pajeri IO”-ն՝ Երևան քաղաքի Նանսենի 15/1 շենքի բնակիչ Աննա Կարապետյանը: