14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին` հանուն Հայաստանի ապագայի

Հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի` ԲՀԿ-ն չի բացառվում, որ եկող տարի նախագահական ընտրություններում պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Լրագրողների հետ հանդիպմանը երեկ  նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

“Այսօր ԲՀԿ-ն փնտրտուքների ու կողմնորոշումների մեջ է: Այն լուրերին, որ ունենալու է սեփական թեկնածու, այս պարագայում նորմալ են վերաբերվում, քանի որ փորձում են իրենց դերակատարումն առաջիկա տարիների համար կարեւորել”,-ասաց նա: Պատգամավորի խոսքով, գործող նախագահը մրցակից չունի ընտրություններում:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուին, ապա պատգամավորը այս գաղափարին չի հավատում, որովհետեւ կուսակցություններից յուրաքանչյուրը հետապնդում է իր շահերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ