29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ում

Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի “Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում” կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: […]

Տեր-Պետրոսյանը հաղթող չի, ԲՀԿ-ն էլ առանձին պիտի գնա

“Չնայած ես կանխատեսել էի “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” ամուսնուլուծությունը, սակայն ցավում եմ դրա համար: ՀԱԿ-ից ազատված թեւը բավականին մեծ ռեսուրս ուներ: ՀԱԿ-ի` քիչ ձայն հավաքելը, ես նաեւ կապում եմ այդ մարդկանց դուրս գալու հետ: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չգիտի, թե ինքն ինչ կարող է անել վաղը: Սա բնականաբար կազդի Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի […]

Ուրեմն, Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու իրավունք ընդհանրապես չունի. Արմեն Մարտիրոսյան /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավունք չունի առաջադրվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`մեկնաբանելով ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե միասնական թեկնածուի հավակնություններից առաջ “Ժառանգությունը” թող իր իր խմբակցության խնդիրները լուծի: Նրա խոսքով, եթե Լեւոն Զուրաբյանի ասածները ՀԱԿ- ի վերաբերյալ կիրառենք եւ հիշենք, որ երկու […]

“Ժառանգության” թեկնածուն դուրս է երեք նախագահների եռանկյունուց. Արմեն Մարտիրոսյան

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու  մասին հայտարարությունը այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժառանգության”  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պայմանավորեց նրանով, որ “Ժառանգությունը” որեւէ կերպ կապված չէ ոչ ներքին, ոչ արտաքին խաղացողների հետ: Նրա խոսքով, “Ժառանգությունը” ներկայացրել է մի բանաձեւ, որը ՀՀ խնդրի լուծումը երեք նախագահների եռանկյունուց դուրս է ենթադրում: “Ժառանգության” թեկնածուն, Արմեն Մարտիրոսյանի խոսքով,  դուրս […]

Ապահարզանի մասին չենք խոսի, որովհետեւ ամուսնություն էլ չէր եղել. Արմեն Մարտիրոսյան

“Ապահարզանի մասին չենք խոսի, որովհետեւ ամուսնություն էլ չէր եղել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ‘Ժառանգություն”-Ազատ դեմոկրատներ քաղաքական ապահազանին, ասաց “Ժառանգության” փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանը կրկնեց, որ “Ժառանգությունը” ազատ դեմոկրատների հետ որեւէ խնդիր չունի եւ խնդիրը մեկ անձի` Խաչատուր Քոքոբելյանի հետ է: “Ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակին, մեզ համար այդ հարցը փակված է, հնարավոր […]

Արա, Օբաման սև ա, տղեք

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կատակով հայ հասարակությանը հիշեցրել է, որ ԱՄՆ վերընտրված նախագահ Բարակ Օբաման սևամորթ է: ‘Օբամայի հաղթանակը ուժեղ հարված հասցրեց Հայաստանի ներքաղաքաքական զարգացումների հիմքերին ու տրամաբանությանը: Չեմ հասկանում ոնցա տենց ստացվել, բայց բոլորը ուրախ են: Սենց չի լինի, ժողովուրդ ջան: Բա մեր չուզողությունն ու՞ր մնաց: Ո՞նց ստացվեց, որ կոնկրետ Օբամայի դեպքում ամեն ինչը սև-սպիտակ […]

Ժառանգությունը կհրաժարվի՞ իր թեկնածուից հանուն միավորման

“Քանի որ հայտարարությունը երեկ երեկոյան է եղել, իսկ “Ժառանգությունը” այդ հարցում քննարկում չի կատարել, վերջնական ոչինչ չեմ կարող ասել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությանը`  ասաց  “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: “Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն այս տարիներին միացավ այդ նախաձեռնությանը, դա մեր տարիների առաջարկն է եղել”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ […]

Իվանիշվիլիի “թեթեւ ձեռքով” Սաակաշվիլին մնաց “մթության մեջ”

Վրաստանի նախագահի վարչակազմը որոշել է անջատել նախագահական նստավայրի արտաքին լուսավորությունը: Սաակաշվիլիի մամլո քարտուղարի խոսքով` որոշումը կապված է նախագահի վարչակազմի բյուջետային ֆինանսավորման կրճատման հետ: Նախագահական նստավայրը լուսավորող լույսերից կմնա միայն գլխավորը`անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է “Интерфакс”-ը: Հարկ է նշել, որ խնդիրը հավանաբար ոչ այնքան բյուջետային միջոցների խնայումն է, որքան որ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ Սաակաշվիլին […]

ԲՀԿ-ի հայտարարությունում Աշոտյանի հայտնաբերածը

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է ԲՀԿ-ի հայտարարությունը, որով կուսակցությունն առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: ‘Ընթերցելով ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը մեկ այլ ուշագրավ պնդում հայտնաբերեցի. “Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով …”: Ի՞նչ: Պարոնայք, իսկ դուք գիտե՞ք, որ Հայաստանում ըստ ԳՈՐԾՈՂ Սահմանադրության ՀՀ Նախագահի […]

Որ խալադելնիկի դուռը բացում ես, ասում է` առաջադրվելու է

՛՛Մենք միանձնյա կուսակցություն չենք, որ որտեղ հանդիպի այնտեղ հայտարարեմ, որ առաջադրվելու եմ: Որ խալադելնիկի դուռը բացում ես, ասում է, որ առաջադրվելու է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսին ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ խոսելով նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշման մասին: Նա նշեց, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա կուսակցության պլենիումը, որտեղ կորոշվի, թե արդյոք կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի