13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդը Ծառուկյանն է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համամիտ է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Շարմազանովի այն հայտարարության հետ, որ նախագահական ընտրություններում պայքարը ոչ թե առաջին, այլ երկրորդ տեղի համար է լինելու: ‘Որոշ առումով նա ճիշտ է, բնականաբար, գործող նախագահի ընտրվելու հավանականությունը մեծ է’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը: Ըստ նրա` ՀՀԿ-ը նման վստահություն կարող է հայտնել հենց միայն այն տվյալների վրա, որ առ այսօր գործող նախագահի վարկանիշը ամենաբարձրն է: Սակայն ամեն դեպքում, Ադիբեկյանը նախընտրում է սպասել և տեսնել, թե ինչ է անելու ընդդիմությունը, արդյոք կարող է միասնական թեկնածու գտնել և առաջադրել: Սոցիոլոգը նշեց նաև, որ  երկրորդ տեղի ամենամեծ հավակնողը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, իսկ 3-րդ և 4-րդ տեղերին կարող են հավակնել ‘Ժառանգության’ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ‘ՀՅԴ-ի թեկնածուները չեն կարող հավակնել այդ տեղերին, նրանց վարկանիշը ‘Ժառանգության’ առաջնորդի վարկանիշից ցածր է’,-ընդգծեց Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ