Ծառուկյանի մասին կարծիքը չի փոխել
“Որտեղից ձեզ էդ ինֆորմացիան, որ Լեւոն Զուրաբյանը ինձ կշտամբել է”,-հարցով Henaran.am-ի հարցին պատասխանեց Վարդգես Գասպարին, թե ճիշտ է, որ Զուրաբյանը հանդիմանել է նրան, որ վերջինիս անունը շահարկել է լրատվամիջոցներում: Հիշեցնենք, որ ըստ “Առավոտ”-ի, Զուրաբյանը Գասպարիին հորդորել է “կրիմինալի շարքից”ցուցապաստառից հանել Ծառուկյանի լուսանկարը:
“Չգիտեմ, պարզապես զրուցել ենք, դա հանդիմանանք, կշտամբանք չի կարող լինել, ավել բան չեմ կարող ասել, ես “Ֆեյսբուքի” իմ պատին գրել եմ ամեն ինչ”,-ասաց Գասպարին: Իսկ ակտիվիստը իր պատին գրել է, որ այդ ամեն ինչը դրական ենթատեքտի մեջ է տեսնում… “Պատկերացնում եք, որեւէ այլ քաղաքական միավորման մեջ այսպիսի այլակարծության 1/10 -ի դրսեւորումը:
Միեւնույն ժամանակ վերոհիշյալը արտահայտում է իմ համակրանքը եւ վստահությունը Լ. Զուրաբյանի նկատմամբ` նրա մոտեցումը եւ կարծիքը հարգելու իմաստով”,-գրել է նա: Այնուամենայնիվ, Վարդգես Գասպարին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ ինքը ազատ քաղաքացի է, եւ չի փոխել իր այն կարծիքը, ինչ ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին: