29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցին ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին “Եվրանեսթ” ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենին Մեծարգո պարոնայք, Ողջ քաղաքակիրթ աշխարհն ու եվրոպական հանրությունը ցնցված են ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից, երբ կոնկրետ շահերի դիմաց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, վաճառքի հանելով եվրոպական արժեքներն ու արդարադատությունը, ավտորիտար Ադրբեջանին վաճառեց 2004 թվականին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարած […]

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կոչ է անում զրկել Ադրբեջանին ռազմական օգնությունից

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելը  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով 2004-ին Բուդապեշտում սպանեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: “Ես ապշած եմ եւ սարսափահար, որ Ադրբեջանը ոչ միայն ողջունեց Սաֆարովի վերադարձը հայրենիք, այլ նաեւ ներում շնորհեց եւ դիմավորեց նրան որպես հերոսի: Այս ավելորդ սադրիչ քայլը […]

Բերման է ենթարկվել պաշտոնական կեղծիքի մեջ կասկածվող կինը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները երեկ առավոտյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սվետլանա Շ.-ին։ Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ 2002 թ. մարտի 4-ից հետախուզվում էր պաշտոնեական կեղծիքի և ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:  

Դուք զուր կերպով փորձում եք լռությունը վարագույր դարձնել եւ թաքնվել դրա հետեւում. Բաց նամակ Բակո Սահակյանին

Նախընտրական արշավի ընթացքում բաց նամակով http://www.lragir.am/armsrc/country68412.html3 դիմել եմ ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին, ներկայացրել եմ Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն չտալու խնդիրը, հիմնավորել նախադեպերի հաշվառմամբ դրա լուծման հնարավորությունը` խնդրելով պատասխանել հետևյալ երկու հարցերին. ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը, բ) Ինչպե՞ս կլուծեք Դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: […]

Օբամայի թեկնածությունը նախագահական ընտրություններում հաստատվել է

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած կուսակացական համագումարում ձայների մեծամասնությամբ հաստատել է Բարաք Օբամայի թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, որոնք կկայանան նոյեմբերի 6-ին, տեղեկացնում է  “Reuters”-ը: Բարաք Օբամայի թեկնածությունը համագումարի մասնակիցներին ներկայացրել է ԱՄՆ  նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1993-2001-ը: Նա հայտարարել է, որ Օբաման թույլ չի տվել […]

ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին Բաշար ալ-Ասադի վարչակազմին զենք տրամադրելու համար

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են Իրանին  Իրաքի օդային տարածքով Սիրիային զենք տրամադրելու համար, գրում է “New York Times”-ը: Պարբերականի տվյալներով` թռիչքները, որոնք դադարեցվել էին գարնանը, 2012-ի հուլիսին վերսկսվել են: Թռիչքների վերականգնումը ի չիք է դարձնում սիրիական ապստամբների ջանքերը, որոնց հաջողվել էր նախկինում փակել իրանական մի քանի բեռնատարների ճանապարհը դեպի իրենց երկիր: Թեհրանը Դամասկոսին աջակցում էր սիրիական […]

Լեւոնը “դաղեց ու յուղեց”

Ներկայացնում ենք ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթըխորհրդարանում: Հարգելի խորհրդարան, Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի` ներում շնորհելու որոշմամբ, Հայ Ազգային Կոնգրեսը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Այդ […]

Բոլորը կողմ են, բացառությամբ Փոստանջյանի. ԱԺ-ն հայտարարություն ընդունեց

Ավարտին է մոտենում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը նվիրված խորհրդարանի արտահերթ նիստը: Այս պահին ԱԺ դահլիճում հնչում են ելույթներ ԱԺ  խմբակցությունների անունից: ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնելով, կուսակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասաց, որ  ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նախագծին: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու` ելնելով պետականության նկատմամբ պատասխանատվությունից, սակայն առաջարկում է հայտարարության վերջում ավելացնել այն կետը, ըստ որի` միջազգային […]

Հունգարիայի նախկին վարչապետի նամակը ՀՀ նախագահին

Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրճանը “Facebook” սոցցանցի իր էջում նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` անդրադառնալով ադրբեջանցի ռամիլ Սաֆարովի արտահանձնամնը: նամակում մասնավորապես ասվում է. “Ափսոսանքով տեղեկացա Հունգարիայի կառավարության այն որոշման մասին, որի համաձայն` Ադրբեջանին է հանձնվել Բուդապեշտում հայ զինվորին դաժանորեն սպանած ադրբեջանցին: Թույլ տվեք այս դեպքի կապակցությամբ հայտնել կարծիքս Ձեզ. հունգարական իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի