12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Հանրապետությունն” ու “Ժառանգությունը”` միասի՞ն

 

 

 

 

 

 

“Մենք  ընդհանուր ճանապարհ ենք անցել, ընդհանուր պայքարի ճակատներ ենք անցել: Իմ հարաբերությունները Արամ Զավենի Սարգսյանի հետ միշտ եղել են շատ լավ մակարդակում, “Հանրապետություն” կուսակցությունում ունեցել եմ մեծաթիվ ընկերներ, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում եւ գոտեպնդված եմ  իրենց հայտարարությամբ”,- մեկնաբանելով “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի վերջին հայտարարությունը,  Henaran.am-ին ասաց ԱԺ  “Ժառանգություն” կուսակցության  նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ  “Հանրապետությունն” այսօր  հայտարարեց Երեւանի թիվ 1 ընտրատարածքում անցկացվելիքլրացուցիչ խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված  Ստեփան Սաֆարյանին սատարելու մասին:

Հետաքրքրվեցինք, հանրավո՞ր է արդյոք, որ այս համագործակցությունը նախագահական ընտրությունների նախաշեմին այլ դրսեւորումներ ստանա երկու կուսակցությունների միջեւ: “Ես առայժմ մտածում եմ միայն դեկտեմբերի 2-ի եւ թիվ 1 ընտրատարածքի մասին : Ոչ կարող եմ հաստատել, ոչ բացառել, որովհետեւ այդ հարցերը երբեք չենք քննարկել ու այս կտրվածքով,  պետք է այդ հայտարարությունն ընկալել որպես ուղղակի Ստեփան Սաֆարյանին “Հանրապետություն” կուսակցության աջակցություն”,-Henaran.am-ին ասաց Ստեփան Սաֆարյանը:

Նույն հարցն ուղղեցինք նաեւ “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին: “Այդ հայտարարությունը որեւէ նման ենթատեքստ չունի: Սա զուտ լրացուցիչ ընտրությունների ժամանակ քաղաքական եւ հասարակական գործիչ Ստեփան Սաֆարյանին սատարելու մասին է,  իսկ համագործակցությունը բացառել չի կարելի”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ